Նոյեմբերի 8–ից օտարերկրացիները կարող են ԱՄՆ մեկնել միայն լիարժեք պատվաստված լինելու դեպքում

01.11.2021, 14:47
Նոյեմբերի 8–ից օտարերկրացիները կարող են ԱՄՆ մեկնել միայն լիարժեք պատվաստված լինելու դեպքում, հայտնի են ԱՄՆ–ի կողմից ընդունված պատվաստանյութերը
Նոյեմբերի 8–ից օտարերկրացիները կարող են ԱՄՆ մեկնել միայն լիարժեք պատվաստված լինելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 8-ից սկսած ԱՄՆ մեկնող օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն ՔՈՎԻԴ19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում (բացառությունները խիստ սահմանափակ են), հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը։

Բացի այդ, պահանջվում է նաև հետևել տեղում գործող սանիտարահամաճարակային պահանջներին, ինչպիսիք են՝ դիմակ դնելը, ձեռքերը լվանալը և այլն։ 

Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Դեսպանատնից նաև հյանտում են, որ ԱՄՆ-ն ընդունում է այն պատվաստանյութերը, որոնք հաստատված են Միացյալ Նահանգների պարենի և դեղամիջոցների դաշնային դեպարտամենտի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, դրանց թվում` Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա», «Մոդեռնա», «Սինոֆարմ» և «Կորոնավակ» պատվաստանյութերը։–0–