555.06
6.72
478.42
+6
Եղանակը Երևանում
Հայ

Նոյեմբերի 1-ից շուն և կատու պահող քաղաքացիները պետք է պարտադիր հաշվառեն կենդանիներին, այլապես կտուգանվեն. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՖՈՏՈ)

12:54
11 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Տանը կամ բակում, շուն և կատու պահող Երևանի բոլոր բնակիչները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառվեն իրենց կենդանիներին։ 

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանը, Երևանի ավագանին, ընտանի կենդանիների պահման կանոններում վերջերս կատարած փոփոխություններով, հստակեցրեց, թե որտեղ և ինչպես է արվելու հաշվառումը: 

«Կանոնների մեջ սահմանվեց մի քանի կետ: Առաջինը ընտանի կենդանիների հաշվառման գործընթացն է, 2-րդը անասնաբուժական սպասարկման վերաբերյալ պահանջն է, ինչը կապված է քաղաքացիների և կենդանիների անվտանգության հետ, և 3-րդը թույլտվությունների տրամադրման գործընթացն է»,-մանրամասնում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:

мэрия собака.jpg

«Նոր փոփոխություններով խնամողները պարտավոր են գրանցել իրենց շներին և կատուներին, տանը պահվող կենդանիներին վարչական շրջանների աշխատակազմերում, որտեղ կլինեն հատուկ աշխատակիցներ: Այս որոշումն ունի բազմաթիվ դրական կողմեր, օրինակ կենդանու փողոցում հայտնվելու դեպքում գտնել տիրոջն ու վերադարձնել: Իսկ վերջնականը նպատակը, իհարկե, փողոցում գտնվող շների քանակը կառավարելի դարձնելն է, որից հետո հեռանկարում հնարավոր կլինի ստեղծել կացարաններ»,-ասում է Երևանի ավագանու անդամ Սերգեյ Ապրեսյանը:

Տնային կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար պետք է ներկայացնել կենդանու անանսանաբուժական անձնագիրը, որտեղ նշված կլինի պահանջվող պատվաստումների և նույնականացման մասին տեղեկություններ: Նույնականացումն արվում է անասնաբուժական կլինիկաներում՝ դաջվածքի կամ միկրոչիպի միջոցով: Սա աշխարհում վաղուց արդեն ընդունված գործընթաց է, որի շնորհիվ մարդիկ կարողանում են անգամ շրջագայել իրենց կենդանիների հետ:

«Ամբողջ Եվրոպայում բոլորը կենդանիները պատվաստված են և ունեն միկրոչիպեր: Այն բրնձի հատիկի չափ է և տեղադրվում է մաշկի տակ: Չիպն ունի 15 նիշերով չկրկնվող համարը՝ նույնականացման կոդը: Այս գործընթացը որևէ վնաս չի տալիս կենդանուն: Ստուգել նուննականացման համարը հնարավոր է հատուկ սարքի միջոցով: Սա ամենակարևոր գործընթացն է, որի միջոցով կարողանում ես միանգամից պարզել կենդանու տվյալները, բժշկական միջամտությունները, և իհարկե, թե ո՞վ է տերը: Իմ շունն ու կատուն ևս նույնականացված են: Երբ Լատվիայից Երևան եկա, շունս կորավ: Գտնելուց հետո, հաստատել որ այն իմն է, կարողացա ընդամենը մի քանի վայրկյանում՝ նույնականացման կոդի միջոցով»,-ասում է անասնաբույժ Լիանա Վանագան:

чип для собачек

Հաշվառվող կենդանիների մասին բոլոր տվյալները կներբեռնվեն էլեկտրոնային տվյալների միասնական շտեմարանում, ինչը հնարավորություն կտա մի քանի տարի անց մայրաքաղաքում գրեթե բացառել ընտանի կենդանիների հայտնվելը փողոցում:Այսպիսով, նոր կանոնների սահմանումը մեծապես կնպաստի նաև թափառող կենդանիների քանակի կրճատմանը քաղաքում։ 

«Ծրագիրը գրեթե պատրաստ է: Օպերատորը մուտք կգործի և կմուտքագրի տվյալները: Երբ բազայում գրանցված լինի գոնե 3000 կենդանու տվյալ հնարավորություն կունենանք անդամկացել նաև միջազգային կառույցներին»,-նշում է Գևորգ Նազարյանը:

Կենդանիներին տանը պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար քաղաքացիներից որևէ գումար չի պահանջվում: Սահմանված տեղական տուրքն առայժմ չի գանձվի՝ ոչ այս, ոչ էլ հաջորդ տարի:

«Հետագայում նախատեսվում է արտոնություներ սահմանել մասնավորապես որդեգրված կենդանիների տերերի համար: Այլ դասակարգումներ ևս կլինեն»,-ասում է Սերգեյ Ապրեսյանը:

Այն քաղաքացիները, որոնք չեն հաշվառի իրենց կենդանիներին ստիպված կլինեն կանոների խախտման համար վճարել տուգանք:

«Մեր նպատակը ոչ թե գումարներ հավաքելն է քաղաքացիներից, այլ հաշվառման տվյալների ձեռքբերումն է: Կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ կենդանի պահելը պատասխանատվություն է, ոչ միայն կենդանու, այլև շրջապատի առջև»,-ընդգծում է Գևորգ Նազարյանը:

Ընտանի կենդանի ունեցող քաղաքացիները պետք է գիտակցեն նաև, որ իրենք կարող են և չստանալ կենդանի պահելու թույլտվություն, եթե օրինակ ներկայացված տվյալներն արժանահավատ չլինեն կամ սահմանված կանոնների այլ խախտումներ արձանագրվեն:Այս ամեն արվում է և քաղաքացիների, և, իհարկե, կենդանիների համար: Այժմ խորհրդարանում է նաև օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծը:

Համայնքն իր հերթին նաև տարբեր ծրագրեր է նախաձեռնում, որոնց շնորհիվ քաղաքում ձևավորվում են կենդանիների պահման նոր մոտեցումներ և ստեղծվում նոր հարմարություններ:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:20
16 Հոկտեմբերի 2021
ՀՀ առողջապահության նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը
Ավանեսյանը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը
22:00
15 Հոկտեմբերի 2021
Հայաստանը պատրաստ է սկսել Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը.Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը
21:12
15 Հոկտեմբերի 2021
Աշխատանք է տարվում հաղորդակցության բացման ուղղությամբ. ՀՀ–ն կստանա ճանապարհ դեպի ՌԴ, իսկ Ադրբեջանը` ՀՀ տարածքով դեպի Նախիջևան.Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է, որ աշխատանք է տարվում հաղորդակցության բացման ուղղությամբ. ՀՀ–ն կստանա ճանապարհ դեպի ՌԴ, իսկ Ադրբեջանը` ՀՀ տարածքով դեպի Նախիջևան.ՎԻԴԵՈ
19:08
15 Հոկտեմբերի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համար
18:56
15 Հոկտեմբերի 2021
ՍՇՎ է տարածված. Երևանի պոլիկլինիկաները կսահմանեն հերթապահություն մինչև 18 տարեկանների համար
ՍՇՎ է տարածված. Երևանի պոլիկլինիկաները կսահմանեն հերթապահություն մինչև 18 տարեկանների համար, հրապարակվել են աշխատանքի ժամերն ու հեռախոսահամարները
18:05
15 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են անասնագոմն ու խոտի դեզերը
14:26
15 Հոկտեմբերի 2021
Հայաստանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Ադրբեջանին և սպասում է բոլոր հայ գերիների վերադարձին.Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Ադրբեջանին և սպասում է բոլոր հայ գերիների վերադարձին
12:57
15 Հոկտեմբերի 2021
Վերջին լուրերը սահմանից. Ադրբեջանը զոհ ունի՞, ռուս խաղաղապահները մտահոգ են (ՎԻԴԵՈ)
Վերջին լուրերը սահմանից. Ադրբեջանը զոհ ունի՞, ռուս խաղաղապահները մտահոգ են.ՎԻԴԵՈ
11:46
15 Հոկտեմբերի 2021
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
11:32
15 Հոկտեմբերի 2021
Հերթական հակառեկորդը. նախօրեին հաստատվել է կորոնավիրուսի 1765 դեպք, 881 մարդ առողջացել է, 38 մադ մահացել է
Հերթական հակառեկորդը. նախօրեին հաստատվել է կորոնավիրուսի 1765 դեպք, 881 մարդ առողջացել է, 38 մադ մահացել է

21:37
14 Հոկտեմբերի 2021
Ծննդկանը մահացել է covid-ից, Արցախից կրակե՞լ են, Իրանի համբերությունն էլ սպառվում է.ՇՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ծննդկանը մահացել է covid-ից, Արցախից կրակե՞լ են, Իրանի համբերությունն էլ սպառվում է.ՇՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:39
14 Հոկտեմբերի 2021
«Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տասնյակ տարիներ են ծախսել։ Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել».ԱՆ–ն պատասխանում է բնակչությանը հուզող հարցերին
«Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տասնյակ տարիներ են ծախսել։ Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել».ԱՆ–ն պատասխանում է բնակչությանը հուզող հարցերին