Նոր Հաճնում շմոլ գազի հետևանքով մահացած 4 երեխաների հայրը վաղը կլինի Հայաստանում. ԱԳՆ

18.11.2019, 15:51
ԱԳՆ–ից հայտնում են, որ Նոր Հաճնում շմոլ գազի հետևանքով մահացած 4 երեխաների հայրը վաղը կլինի Հայաստանում։
Նոր Հաճնում շմոլ գազի հետևանքով մահացած 4 երեխաների հայրը վաղը կլինի Հայաստանում. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոր Հաճնում շմոլ գազի հետևանքով մահացած 4 երեխաների հայրը վաղը կլինի Հայաստանում։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook–յան իր էջում։

«Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ Տեղափոխման հետ կապված հարցերն լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում», – նշել է Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում մահացած վիճակում հայտնաբերվել են 77–ամյա կինն ու նրա 4 թոռները։ Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, երեխաների հայրը բնակվում է Ուկրաինայում: Նա, տեղեկանալով ողբերգության մասին, փորձել է վերադառնալ Հայաստան, սակայն չի լրացրել միգրացիոն փաստաթղթերը, ինչի հետևանքով նրան ձերբակալել են:–0–