Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
10.10.2023,
20:59
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։
Այդ մասին 1lurer.am-ին ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 13-ին Բիշքեկում։ Սպասվում է, որ առաջնորդները կքննարկեն լայն օրակարգ, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը։
Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին, որը կկայանա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում։ Հայաստանը հանդիպմանը կմասնակցի Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՌԲԿ-ին հայտնել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հավանական հանդիպման մասին Բիշքեկում՝ նշելով, որ ադրբեջանական կողմն արդեն տվել է իր համաձայնությունը։ -0-