ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում ցուցարարները «Նիկոլ դավաճան» վանկարկումներով դիմավորեցին նախօրեին Հայաստան ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդուին։
Ընդդիմադիրներն այսօր Ֆրանսիայի Հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր, որտեղ պետք է տեղի ունենար Լիտվայի նախագահի և Հայաստանի նախագահ Վիգեն Խաչատուրյանի հանդիպումը։
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նախօրեին հայտարարեց, որ ընդդիմությունը վաղը ունի հատուկ ծրագիր, տարբեր պատճառով չներկայացրեց մանրամասները։ Ակցիաները կտևեն մինչև երեկո, ժամը 19։00–ն Ֆրանսիայի Հրապարակում կանցկացվի հանրահավաք։
Ինչպես հայտնել են կազմակերպիչները, ընդդիմության նպատակն է հայտարարել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չունի երկրի անունից բանակցություններ վարելու մանդատ։
Այնուհետև ցուցարարները շարժվեցին դեպի «Մարիոթ» հյուրանոց` Հայաստանում խոսքի ազատության խնդիրների մասին իրազեկման ակցիա անցկացնելու համար։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում