«Նեսթլե» մանկական սնունդ, «Հիպպ մրգային պյուրե», խոզի ֆիլե. Կոտայքում ժամկետանց մթերք է հայտնաբերվել և ոչնչացվել

01.04.2020, 13:40

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Հաճն համայնքների մի շարք խանութներում վաճառվում է ժամկետանց սննդամթերք, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը:

«Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի մասնագետների վերահսկողական շրջայցի արդյունքում Նոր Հաճնի Ա/Ձ Արփինե Հայրապետյանի մթերային խանութում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ «Մեծ տոնական ելակով տորթ», խոզի ֆիլե, քամած մածուն, երշիկ «Բավարական»», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նույն համայնքում գտնվող Ա/Ձ Արփենիկ Վարդանյանի դեղատանը հայտնաբերվել է նաև «Նեսթլե» ապրանքանիշի մանկական սնունդ, «Հումանա» ապրանքանիշի քեմոնով սամիթի թեյ, հնդկաձավարի շիլա և «Հիպպ» ապրանքանիշի մրգային պյուրե, որոնց պիտանիության ժամկետը նույնպես ավարտված է եղել:

«Նշված արտադրատեսակները հանվել են իրացումից և տեղում ոչնչացվել», – հայտնել են տեսչական մարմնից:–0–