Ներքին Հանդի հատվածում ադրբեջանական զինուժի կրակը դադարել է․ ՊՆ

13.02.2024, 10:54
Ներքին Հանդի հատվածում ադրբեջանական զինուժի կրակը դադարել է
Ներքին Հանդի հատվածում ադրբեջանական զինուժի կրակը դադարել է․ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, առաջնագծի վերաբերյալ անբավարար և ոչ ստույգ տեղեկությունների տիրապետող անձանց հղումներ չանել, հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին:

Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի:

Նշենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ։-0-