ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին հանդիպել են Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը։
«Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր», – նշել է Մուսինյանը։–0–