422.29
4.1
397.71
+13
Եղանակը Երևանում
Հայ

Նախագիծ. ավարտական կուրսի ուսանողները կկարողանան դասավանդել գյուղական դպրոցներում

13:03
19 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Գործադիրի նիստում հավանության է արժանացել «Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին ՀՀ կառավարության որոշումը:

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսվող փոփոխությունը կարևոր օրենսդրական նախաձեռնություն է, որով ուսուցիչներին գործուղման հնարավորություն է տրվում մարզային բոլոր այն բնակավայրեր, որոնցում դրա կարիքը կա: Նախկինում այս կարգավորումը սահմանափակված էր միայն սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրեր գործուղմամբ:

Ուսուցիչների գործուղման կարգի լիազորող նորմում ավելացվել է «մարզերի» բառը՝ հստակություն մտցնելով ոչ միայն գործընթացի ֆինանսավորման համար, այլև կարգավորելով ուսուցչի բնակության վայրից կոնկրետ ՀՀ մարզեր գործուղվելու հարցը:

«Այս նախաձեռնությամբ հնարավորություն ենք տալու նաև գյուղական բնակավայրերի դպրոցներում աշխատելու ուսուցչի կրթություն ստացող ավարտական կուրսի ուսանողներին: Բոլոր օրենսդրական նախաձեռնություններն արվում են՝ արդիական ենթակառուցվածքներին զուգահեռ որակյալ ուսուցիչներ ունենալու համար»,-նշել է նախարարը:

Նախագծով առաջարկվում է դրույթ ավելացնել՝ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական կուրսի ուսանողին հնարավորություն ընձեռելով աշխատելու գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում:

Ըստ նախագծի՝ վարչատնտեսական համակարգողի պաշտոնին հաստատությունից կարող են հավակնել միայն տնօրենը կամ փոխտնօրենը. հաշվապահը կամ մանկավարժական այլ աշխատող, ինչպես նաև ղեկավարման փորձ չունեցող անձը չի կարող դիմել: Փոխարենը՝ նվազեցվել են աշխատանքային ստաժի ժամկետները՝ հավակնորդների շրջանակը ընդլայնելու հնարավորություն ընձեռելով: Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է վարչական աշխատողների դասավանդման մասով տալ համապատասխան կարգավորում՝ թափուր տեղը համալրվելու պայմանով։
Օրենքում «օրինակելի ուսումնական պլան» կապակցությունը փոխարինվում է «ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածք և ուսումնական պլանի կազմման կանոններ» հասկացությամբ՝ հիմք ընդունելով հանրակրթության պետական նոր չափորոշչի տրամաբանությունը: Դրա համաձայն՝ նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ համապատասխան դասարանների համար հաստատությունն ինքնուրույն է կազմելու իր ուսումնական պլանը՝ չափորոշչի և ուսումնական պլանի ընդհանրական կանոնների և ուղեցույցի հիման վրա՝ հաշվի առնելով սովորողների նախասիրություններն ու նրանց կողմից ուսումնասիրվող առարկաների և մասնագիտության ընտրությունը: Դեռևս նոր չափորոշչին չանցած դասարանների համար կհաստատվի օրինակելի ուսումնական պլան:

Միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները կամավոր ատեստավորման անհրաժեշտ արդյունք ցուցաբերելու դեպքում իրավունք կստանան շարունակելու մասնագիտական գործունեությունը ինչպես տվյալ հաստատությունում, այնպես էլ այլ հաստատություն դիմելիս: Ուսուցչի պաշտոնին համապատասխանող և ուսուցիչ չաշխատող անձանց կտրվի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն: Այդպիսով՝ կստեղծվի մասնագետների բազա, որոնցում ներգրավված անձինք հետագայում կձգտեն մտնել հաստատություններ՝ հաշվի առնելով վարձատրության բարելավման հնարավորությունը: Կարգավորումը կխթանի որակյալ մասնագետների մուտքը դպրոցներ:

Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողները, կամավոր ատեստավորմանը մասնակցելով, մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման հնարավորություն կունենան: Գործընթացը նախատեսվում է մեկնարկել 2024 թվականից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
12 Հոկտեմբերի 2023
Ի՞նչ պետք է իմանալ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը. ՎԻԴԵՈ
18:43
12 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը Pegasus-ի միջոցով Հայաստանում լրտեսել է 12 անձի, այդ թվում' պաշտոնյայի. ԵԽԽՎ բանաձև
Ադրբեջանը Pegasus-ի միջոցով Հայաստանում լրտեսել է 12 անձի, այդ թվում' պաշտոնյայի
16:09
12 Հոկտեմբերի 2023
Թանի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արտադրամասը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով
11:33
12 Հոկտեմբերի 2023
Ժամանակավորապես չեղարկվում են Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը և Երևան-Գյումրի-Երևան բոլոր էլեկտրագնացքները
Ժամանակավորապես չեղարկվում են Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը և Երևան-Գյումրի-Երևան բոլոր էլեկտրագնացքները
10:43
12 Հոկտեմբերի 2023
Արմեն Աշոտյանի կալանքը երեք ամսով երկարաձգվել է
ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը 3 ամսով երկարաձգվել է
15:50
11 Հոկտեմբերի 2023
Տիգրան Ավինյանը տուգանվել է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տուգանվել է
13:59
11 Հոկտեմբերի 2023
Հայաստանը ներառվել է հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների թոփ 10-ում՝ առաջ անցնելով ԱՊՀ և տարածաշրջանի բոլոր երկրներից.
Հայաստանը ներառվել է հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների թոփ 10-ում՝ առաջ անցնելով ԱՊՀ և տարածաշրջանի բոլոր երկրներից.
13:25
11 Հոկտեմբերի 2023
Հայաստանում «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն կանցկացվի
Ամենագունեղ հեքիաթը. Հայաստանում «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն կանցկացվի
10:35
11 Հոկտեմբերի 2023
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Լարսը փակ է բեռնատարների համար
23:37
10 Հոկտեմբերի 2023
Ի՞նչ տվեց Գրանադայի հանդիպումը ՀՀ-ին. պարզաբանում է Փաշինյանը
Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց, թե ինչ տվեց Գրանադայի հանդիպումը Հայաստանին
21:03
10 Հոկտեմբերի 2023
Զինծառայող է ձերբակալվել՝ համածառայակցի սպանության կասկածանքով
Զինծառայող է ձերբակալվել՝ համածառայակցի սպանության կասկածանքով
20:59
10 Հոկտեմբերի 2023
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը