Նախագահը նոր նշանակումներ է կատարել ԶՈՒ գլխավոր շտաբում
15.06.2020,
17:34
Նախագահը նոր նշանակումներ է կատարել ԶՈՒ գլխավոր շտաբում

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբում նշանակումների մասին, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Նախագահի հրամանագրով, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել Տիրան Խաչատրյանը:
Մյուս հրամանագրով, Կոմիտաս Մուրադյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Իսկ Կարեն Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:-0-