417.4
4.02
393.4
+17
Եղանակը Երևանում
Հայ

Նախագահ Արմեն Սարգսյանին կարող էին պաշտոնանկ անել, եթե չլիներ հրաժարականը. փորձագետ (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

12:08
24 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը չարժե կապել սպասվող սահմանադրական բարեփոխման, կիսանախագահական իշխանավարմանն անցնելու և նախագահի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրելու հետ։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Գարիկ Քեռյանը «Նովոստի–Արմենիա»–ի Telegram ալիքին տված մեկնաբանության մեջ։

Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։ Որպես պատճառ նա նշեց համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների վրա ազդեցության գործիքների բացակայությունը։

«Ես չէի կապի հրաժարականը դրա հետ, քանի որ առջևում դեռ երկու տարի աշխատանք կա, որպեսզի փոխվի Սահմանադրությունը և դրանով անցկացվեն ընտրությունները։ Բարեփոխման աշխատանքները նոր են սկսվել, կարծում եմ, որ Փաշինյանը դեռ չորս տարի կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, հետո` ժամկետի ավարտի վերջում կդիմի Սահմանադրության փոփոխության, հնարավոր է` մեկուկես–երկու տարի շուտ», – ասել է Քեռյանը։

Փորձագետը հայտարարել է, որ իշխող ուժի հետ նախագահի քաղաքական առճակատման գործընթացը սկսվել է դեռևս 2018թ.–ին, քանի որ Սարգսյանի կարիերան կապված է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

«Նա է Սարգսյանին բերել Հայաստան, առաջադրել նրա թեկնածությունը, և Սարգսյանը նախագահ է ընտրվել այն խորհրդարանի կողմից, որտեղ մեծամասնությունը հանրապետականներ էին։ Հեղափոխությունից հետո քաղաքական իշխանությունը փոխվեց, երկու անգամ անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնցում հանրապետականները ջախջախիչ պարտություն կրեցին», – ասել է նա։

Загружается новость ... "Лево"

Քաղաքագետը նշել է, որ 44–օրյա պատերազմի պարտությունից հետո հայկական որոշ կրոնական, հասարակական գործիչներ սկսեցին պահանջել Փաշինյանի հրաժարականը, և Արմեն Սարգսյանը դրանց թվում էր։

«Փաշինյանի և Սարգսյանի հարաբերությունները շատ լավ չէին, դրանք կարելի է բնութագրել ավելի շատ որպես առճակատային, քան բարյացակամ։ Ես սպասում էի, որ նա հրաժարական կտա», – ասել է Քեռյանը։

Որպես հրաժարականի ևս մեկ պատճառ քաղաքագետը նշել է նախագահի արտաքին քաղաքական ակտիվությունը` հաշվի առնելով այն, որ արտաքին քաղաքական հարցեր լուծելու իրական լիազորություններ նա չունի։

«Չնայած դրան, նա վարում էր ակտիվ արտաքին քաղաքական գործունեություն և կարծում եմ, որ դա դուր չի եկել Փաշինյանին, և նա, հաստատ, որոշել է, որ նրան պետք չէ նման նախագահ։ Եթե չլիներ հրաժարականը, ապա, հնարավոր է, որ լիներ իմպիչմենտ, քանի որ մեզ մոտ նախագահին ընտրում է խորհրդարանական մեծամասնությունը, ոչ թե ժողովուրդը, և նախագահին կարող էին պաշտոնանկ անել», – ասել է Քեռյանը։

Փորձագետը նշել է, որ եթե Սարգսյանը լիներ ավելի երիտասարդ, ապա կարելի էր ենթադրել, որ նա կստեղծեր իր կուսակցությունն ու կշարունակեր վարել քաղաքական գործունեություն, բայց հիմա «նա արդեն ունևոր մարդ է, կապեր ունի Անգլիայում և այլ երկրներում, այնպես որ կարծում եմ, որ նա կգնա վաստակած հանգստի»։

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2018թ.–ի ապրիլի 9–ին։ Նա դարձավ Հայաստանի առաջին նախագահը, որին ընտրեց խորհրդարանը 2015թ.–ին խորհրդարանական իշխանավարման անցնելուց հետո։ Նույն օրը դադարեցվեցին գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և կառավարությունը հրաժարական տվեց։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ