441.06
4.43
403.38
0
Եղանակը Երևանում
Հայ

Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, թե երբ կավարտվի Ծառուկյանի հարցաքննությունն ԱԱԾ-ում (ՎԻԴԵՈ)

21:44
14 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի-Արմեիա/. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը պետք է ավարտվի 22:00-ին, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Загружается новость ... "Лево"

«Հայտնի է, որ Ծառուկյանն այստեղ է, որ սահմանված 7 ժամ ժամկետ գումարված  ընդմիջման ժամկետը, որը լրանում է ժամը 10-ին: Հույս ունեմ, որ իշխանությունը չի գնա իրավիճակի ծայրահեղ լարվածության, սրման, և մենք քիչ անց կտեսնենք Գագիկ Ծառուկյանին: Եթե ոչ, ես և իմ բոլոր գործընկերները, «Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է բոլոր հնարավոր զարգացումներին և սցենարներին»,- մանրամասնել է Զոհրաբյանը:

Ընդ որում Զոհրաբյանն ընդգծել է, որ եթե դա չկատարվի, ապա ԲՀԿ բոլոր իր գործընկերները, այդ թվում ինքը, պատրաստ են բոլոր հնարավոր սցենարներին:

«Մենք պատրաստ ենք, որ մեզ կարող են կալանավորել, անձեռնմխելիությունից զրկել, նույնիսկ ամենասյուրռեալիստական, ֆուտուրիստական գործերը կարող են հարուցել: Ասեմ, որ ոչ մի գործիք չի աշխատելու, ասեմ՝ իշխանություն, դուք անցել եք բոլոր կարմիր գծերը, դուք վերջին հնարավորությունն ունեք ՀՀ-ում գործընթացները չդարձնելու անդառնալի և անշրջելի»,- նշել է Զոհրաբյանը:  

Արտակարգ դրության պայմաններում ցույցի անցկացման վերաբերյալ, Զոհրաբյանը հայտնել է, որ մարդիկ իրավունք ունեն խաղաղ ակցիայի միջոցով, որոնք օրենքով արգելված չեն, արտահայտելու իրենց անհամաձայնությունը: 

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին 

Հիշեցնենք, որ Այսօր առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:

Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իր վրա գործադրում են քաղաքական ճնշում, սակայն ինքը հետքայլ չի անի:

Այնուհետև Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության:

ԱԱԾ շենքի դիմաց Ծառուկյանի աջակիցները, այդ թվում ԲՀԿ-ական պատգամավորներ ցույց են իրականացնում: Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել հանրահավաքի 91 մասնակիցների: 

Այսօր ԱԱԾ-ն տարածել է մի շարք հաղորդագրություններ: 

Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառված ավելի քան 29 միլիարդ դրամի վնասին:

Ըստ մյուս հաղորդագրության, բացահայտվել են 2017 թ.-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու հարյուրավոր դեպքեր:

Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի մասին, որի առթիվ քրգործ է հարուցվել:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ