Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է իր աշխատասենյակի խուզարկության կադրերը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
11:46
16 Հունիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook–յան իր էջում հայտնել է, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները խուզարկություն են իրականացնում ԲՀԿ կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում։
Загружается новость ... "Лево"
«Քիչ առաջ տեղեկացա, որ տարածվել է տեղեկատվություն, որ իմ արված հայտարարությունը առ այն, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել ոչ թե Ազգային ժողովի իմ աշխատասենյակում, այլ Հանրապետության 47 հասցեում տեղակայված ԲՀԿ կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում», – նշել է Զոհրաբյանն` ավելացնելով, որ քննիչ զանգահարել է իրեն և ասել, որ եթե արագ չհասնի, իրենք ջարդելու են իր աշխատասենյակի դուռը։
«Այս պահին իրենք ԲՀԿ կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում են։ Ես իրենց մաղթում եմ բարի խուզարկում, ինձ քննիչը հարցրեց՝ արդյո՞ք կարող են առանց իմ ներկայության խուզարկել, ասել եմ ՝ այո: Այս պահին իմ փաստաբանները կլինեն կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում և կմասնակցեն ողջ գործընթացին», – նշել է Զոհրաբյանը` հրապարակելով խուզարկության լուսանկարները:
ԱԺ–ն այսօր քննարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Նախօրեին համապատասխան միջնորդություն է ներկայացվել Գլխավոր դատախազության կողմից, քանի որ նախատեսվում է Ծառուկյանին ներգրավվել քրեական պատասխանատվության։
Այսօր ԱԱԾ–ն տարածել է հաղորդագրություն, որ գերատեսչությունում նյութեր են նախապատրաստում, ներգրավված է նաև Նաիրա Զոհրաբյանը։–0–