Մուրադով. հայ ռազմագերիների հարցը պետք է ամբողջությամբ փակվի

09.12.2021, 15:06
Մուրադովը հայտարարել է, որ ռուս խաղաղապահներն ավարտին կհասցնեն հայ ռազմագերիերին վերադարձնելու գործը
Մուրադով. հայ ռազմագերիների հարցը պետք է ամբողջությամբ փակվի
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայ ռազմագերիների վերադարձին ուղղված աշխատանքը շարունակվում է, կա դրական ըմբռնում։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտարարել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։

Загружается новость ... "Лево"

«Կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Եվ ռուս խաղաղապահներն այդ գործը կհասցնեն մինչև վերջ», – ասել է Մուրադովը։

Նա նշել է, որ գերիների վերադարձին ուղղված աշխատանքը գնահատում է որպես խաղաղապահների քաղաքացիական պարտք։

«Որպես զինվորական` ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացողություններ են ունեցել գերության մեջ գտնվելու ժամանակ։ Հիշում եմ առաջին չվերթը դեպի Բաքու, և վերադառնալիս ես տեսնում էի Երևան վերադարձած զինծառայողների արցունքները։ Նրանք չէին հավատում, որ վերադարձել են տուն», – պատմում է հրամանատարի տեղակալը։

Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ ադրբեջանական կողմի գերեվարված բոլոր զինծառայողները վերադարձվել են ռուս խաղաղապահների աջակցությամբ։–0–