628.19
6.99
521.45
+16
Եղանակը Երևանում
Հայ

«Մտածեցի, որ ողջ–ողջ այրելու են». ադրբեջանական գերությունից ազատված Մարալ Նաջարյանը պատմել է, թե ինչպես է հայտնվել գերության մեջ (ՎԻԴԵՈ)

20:37
11 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի գերությունից ազատված լիբանանահայ Մարաշ Նաջարյանի «Շանթ» հեռուստաընկերության եթերում պատմել է, թե ինչպես է հայտնվել գերության մեջ։

«Հազիվ Շուշի հասանք, մեզ զինվորները շրջապատեցին, հարցրեցին` որտեղի՞ց եք, պատասխանեցինք` Երևանից ենք գալիս։ Հարցրեցին` ինչու՞, ասացինք` Վիգենի (տաքսու վարորդ, խմբգր.) իրերը Շուշիի հյուրանոցում են, պիտի վերցնենք, ասացին` անձնագրերը տվեք, վերցրին, հեռախոսները, դրամապանակները և մեքենային բանալիներն էլ վերցրին, մեզ իջեցրին, ասացին` պիտի ստուգենք, եթե խնդիր չունեք մեզ հետ, հետ կուղարկենք Երևան», – պատմում է Մարալը։

Մարալը նշում է, որ զինվորները հեռախոսում Վիգենի կամավորական նկարները տեսան և ասացին. «Մենք ձեզ չենք կարող թողնել, տեռորիստ եք»։

«Վիգենին ծեծեցին, հետո մեզ նստեցրին մի Ջիպի մեջ։ Ջիպ–ում բալոններով գազեր կային, դռներն ու պատուհանները փակեցին, իմ աչքերը բաց էին, Վիգենի աչքերը փակ էին, ես մտածեցի, որ այրելու են ողջ–ողջ։ Շատ վախեցա այդ ժամանակ, հույս չունեի, որ ողջ կմնամ։ Բայց աղոթում էի, ասում էի` Աստված ուժ և կարողություն տուր, որ դիմանամ։ Ադրբեջան տարան, ինձ հետ մի քիչ լավ էին վարվում, բայց չէի ասի, թե արտակարգ լավ էին վարվում», – պատմում է Մարալը։

Հիշեցնենք, որ բեյրութահայ Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն` Բեյրութ։ Նա բնակվում էր Շուշիում և նախորդ տարվա նոյեմբերից գտնվում էր ադրբեջանական գերության մեջ։

Մարալ Նաջարյանը Լիբանանի և Հայաստանի քաղաքացի է։ 2020թ.–ի օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո իր հարազատների հետ տեղափոխվել էր Հայաստան, այնուհետև բնակություն հաստատել Շուշիում։ Նաջարյանը հայտնվել էր ադրբեջանական գերության մեջ նոյեմբերի 10–ին Բերձորում (Լաչին), երբ գնացել էր Արցախ` անձնական իրերն ու գույքը վերցնելու համար։ Մարալի ազատ արձակումը հնարավոր է դարձել ռուս ընկերների` Մոսկվայի իշխանությունների ներկայացուցիչների և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի շնորհիվ։–0–


Տեսանյութը` Shant News–ի

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:29
06 Մայիսի 2021
Հայաստանից վերադառնալիս. Զախարովան գեղեցիկ լուսանկար է հրապարակել օդանավից (ՖՈՏՈ)
Հայաստանից վերադառնալիս. Զախարովան գեղեցիկ լուսանկար է հրապարակել օդանավից.ՖՈՏՈ
23:19
06 Մայիսի 2021
Փաշինյանի թիմում լարվածությունը մեծացել է, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկն էլ մերժեցին. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի թիմում լարվածությունը մեծացել է, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկն էլ մերժեցին. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
20:31
06 Մայիսի 2021
Բաքուն մանիպուլացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, իրականացնում է հակահայկական վակխանալիա. Փաշինյանը` Լավրովին (ՎԻԴԵՈ)
Բաքուն մանիպուլացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, իրականացնում է հակահայկական վակխանալիա. Փաշինյանը` Լավրովին.ՎԻԴԵՈ
18:39
06 Մայիսի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր ուսանողներին
ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար
16:03
06 Մայիսի 2021
Հայտնի է, թե որ կուսակցությունների հետ է դաշինք կազմում Ռոբերտ Քոչարյանը
Հայտնի է, թե որ կուսակցությունների հետ է դաշինք կազմում Ռոբերտ Քոչարյանը
14:55
06 Մայիսի 2021
Լավրով. ՌԴ-ն և Հայաստանը քննարկում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն և Հայաստանը քննարկում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը
14:15
06 Մայիսի 2021
Հայաստանը փոխում է կարանտինի կարգը. ովքե՞ր և ինչպե՞ս կարող են մուտք գործել երկիր
Հայաստանը փոխում է կարանտինի կարգը. ովքե՞ր և ինչպե՞ս կարող են մուտք գործել երկիր
13:07
06 Մայիսի 2021
Լատվիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Լատվիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
12:19
06 Մայիսի 2021
24 ժամ ջուր չի լինելու Երևանի 3 վարչական շրջաններում` այդ թվում կենտրոնում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մի շարք հասցեներում
24 ժամ ջուր չի լինելու Երևանի 3 վարչական շրջաններում` այդ թվում կենտրոնում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մի շարք հասցեներում
11:03
06 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 425 նոր դեպք, 714 մարդ առողջացել է, 14 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 425 նոր դեպք, 714 մարդ առողջացել է, 14 մարդ մահացել է
11:00
06 Մայիսի 2021
Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը
Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը
21:08
05 Մայիսի 2021
Փաշինյանը մեկնաբանել է Լևոն Տեր–Պետրոսյանի սկանդալային հայտարարությունը
Փաշինյանը մեկնաբանել է Լևոն Տեր–Պետրոսյանի սկանդալային հայտարարությունը