578.31
6.7
492.26
+23
Եղանակը Երևանում
Հայ

Մովսես Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ պետական գաղտնիք հրապարակելու գործով

13:05
01 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված բազմակողմանի, օբեկտիվ և լրիվ քննության պայմաններում հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը, երկարամյա ծառայության բերումով իրավասություն ունենալով ծանոթանալու պետական գաղտնիք կազմող տեղեկություններին, 2020 թվականի նոյեմբերի 19-ին հրապարակային հարցազրույցներից մեկի ժամանակ հրապարակել է ՀՀ կառավարության 13.03.1998թ. «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N173 որոշմամբ նախատեսված պետական գաղտնիք հանդիսացող՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները, զարգացման ծրագրերը բացահայտող, ինչպես նաև զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը, մարտական կառավարման, տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող՝ ռազմական բնագավառի հույժ գաղտնի տեղեկություններ, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն:

Загружается новость ... "Лево"

«Գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում նախկին բարձրաստիճան զինվորականը ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար ներգրավվել է որպես  մեղադրյալ, և նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

2021 թվականի հունիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար: 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ունեցող անձանց հորդորում է խստորեն պահպանել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի պահանջները, քանի որ դրանք պաշտպանվում են պետության կողմից, և դրանց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պետական գաղտնիքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ հրապարակելու համար, իսկ նույն հոդվածի ծանրացուցիչ մասի համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:42
14 Օգոստոսի 2021
Ադրբեջանը կրակ է բաքցել Գեղարքունիքի հատվածում․ՊՆ
Ադրբեջանը կրակ է բաքցել Գեղարքունիքի հատվածում
21:15
13 Օգոստոսի 2021
«Իրար վրա ցեխ են շպրտում, ուրիշ ոչ մի բան». քաղաքացիները` նորընտիր ԱԺ-ի մասին (ՎԻԴԵՈ)
Փորձել ենք պարզել` ի՞նչ կարծիք ունեն ութերորդ գումարման ԱԺ-ի պատգամավորների աշխատանքի մասին․ՎԻԴԵՈ
17:30
13 Օգոստոսի 2021
ՌԴ-ն հաստատում է,Ադրբեջանը ԱԹՍ-ներ է կիրառում, Ջհանգիրյանը դիմել է ԱԱԾ և մեղադրանք Պավել Մանուկյանին.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՌԴ-ն հաստատում է,Ադրբեջանը ԱԹՍ-ներ է կիրառում, Ջհանգիրյանը դիմել է ԱԱԾ և մեղադրանք Պավել Մանուկյանին.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:11
13 Օգոստոսի 2021
Սուրենյանը Սևանում գրանցված եղանակային բացառիկ երևույթի լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Սևանում գրանցված եղանակային բացառիկ երևույթի լուսանկար է հրապարակել.ՖՈՏՈ
11:09
13 Օգոստոսի 2021
Հայաստանում կորոնավիրուսից մահերի թիվն աճում է. նախօրեին մահացել է 9 մարդ, գրանցվել է 397 նոր դեպք
Հայաստանում կորոնավիրուսից մահերի թիվն աճում է. նախօրեին մահացել է 9 մարդ, գրանցվել է 397 նոր դեպք
00:10
13 Օգոստոսի 2021
100 երկիր, 280 ուղղություն․Lufthansa-ն գալիս է Հայաստան (ՎԻԴԵՈ)
100 երկիր, 280 ուղղություն․Lufthansa-ն գալիս է Հայաստան.ՎԻԴԵՈ
23:53
12 Օգոստոսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել սահմանի Երասխի հատվածում, ինչի հետևանքով միջդիրքային հատվածում հրդեհ է բռնկվել․ՊՆ
Ադրբեջանը կրակ է բացել  սահմանի Երասխի հատվածում, ինչի հետևանքով միջդիրքային հատվածում հրդեհ է բռնկվել
19:35
12 Օգոստոսի 2021
Փաշինյանը կոշտ քայլերի է դիմում, Քոչարյանին ազատած դատավորին ԱԱԾ են կանչել, թշնամին էլ կրակ է բացել.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը կոշտ քայլերի է դիմում, Քոչարյանին ազատած դատավորին ԱԱԾ են կանչել, թշնամին էլ կրակ է բացել.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
17:37
12 Օգոստոսի 2021
Սեպտեմբերին կհայտարարվի նոր ազգային ավիաընկերության անվանումը
Հայաստանը նոր ազգային ավիաընկերություն կունենա, որի անվանումը հայտնի կդառնա սեպտեմբերին
15:31
12 Օգոստոսի 2021
Երևանում աստիճանաբար չի գործելու հիփոթեքային վարկերի եկամտահարկի գումարների վերադարձը
Երևանում աստիճանաբար չի գործելու հիփոթեքային վարկերի եկամտահարկի գումարների վերադարձը
15:04
12 Օգոստոսի 2021
Պատվաստում կամ ՊՇՌ թեստ ամիսը երկու անգամ. Հայաստանի ուսուցիչները և մի շարք ոլորտների աշխատողներ ընտրության առջև կկանգնեն
Պատվաստում կամ ՊՇՌ թեստ ամիսը երկու անգամ. Հայաստանի ուսուցիչները և մի շարք ոլորտների աշխատողներ ընտրության առջև կկանգնեն
14:00
12 Օգոստոսի 2021
Հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուներն աջակցություն կստանան պետությունից
Հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունող գործատուներն աջակցություն կստանան պետությունից