438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

Մոտ 500–600 ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքի տարբեր հատվածներում.Փաշինյան

11:39
20 Մայիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի բոլորիս հայտնի հատվածներում`Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, փոփոխություն չի կրել այն առումով, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված, այն արձանագրումով, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի՝ տարբեր հատվածներում: Այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության նիստի սկզբում:

«Մեր ԶՈՒ գործողությունների տրամաբանությունը հետևյալն է. մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը: Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է. առաջին՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն մաքսիմալն անել ռազմական կամ պատերազմական բախման որևէ սցենար բացառելու համար և երկրորդ, հասնել նրան, որ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ այս առումով ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել և արվում։

«Դրա կարևոր վկայություններից է նաև այն, որ այսօր կառավարության նիստում ԱԳ նախարարի տեղը թափուր է, որովհետև ԱԳՆ մեր բոլոր գործընկերները հենց այս պահին օպերատիվ զբաղվում են այդ աշխատանքով: Պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ դիվանագիտական կատարված աշխատանքը համարում եմ արդյունավետ: Ընդ որում ոչ միայն ԱԳՆ-ի գործընկերներն են դիվանագիտական աշխատանք տանում այդ ուղղությամբ, այլև ՊՆ-ն նույնպես, փոխվարչապետերը` նույնպես: Այդ աշխատանքը համարում եմ հաջողված, որովհետև միջազգային մեր գործընկերների և Հայաստանի դիրքորոշումները, ըստ էության, նույնական են: Այն է՝ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը»,-ասաց նա` նշելով, որ սա մի փաստ է, որը աշխատանքային մակարդակում արձանագրված է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու