«Մենք շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին». Փաշինյանը տրամադրված է առաջ մղել խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը

13.01.2022, 14:44
Փաշինյանը հայտարարել է, որ մենք շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին, Հայաստանը հետևողականորեն առաջ է մղելու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը
«Մենք շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին». Փաշինյանը տրամադրված է առաջ մղել խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հետևողականորեն առաջ է մղելու Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։

«Մենք շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին: Մեր քաղաքականությունը մենք հռչակել ենք. ես ասել եմ՝ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է, մեր երկրի և տարածաշրջանի համար մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, որովհետև շատերն անընդհատ փորձելու են ապացուցել, ցույց տալ, մեզ մղել այն մտքին, որ դա հնարավոր չէ»,- նշեց վարչապետը` ավելացնելով, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Հայաստանի շուրջ ձևավորվի կայուն և անվտանգ միջավայր:

«Սա մեր քաղաքական ամենակարևոր անելիքն է, առավելևս՝ պատերազմից և արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Մենք այս օրակարգը հետևողականորեն առաջ ենք մղելու», – ասաց վարչապետը:–0–