Մնացականյանը պատասխանել է Ադրբեջանի արտգործնախարարի կողմից հնչեցրած մեղադրանքներին
10.02.2020,
19:40
Մնացականյանը պատասխանել է Ադրբեջանի արտգործնախարարի՝ Հայաստանի՝ միջուկային ահաբեկչության համար պայմաններ ստեղծելու մասին մեղադրանքներին
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը ներկայացնող բանախոսը շինծու և անհիմն մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի և Արցախի հասցեին, նշել է ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ավստրիայում տեղի ունեցած Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովում ելույթի ժամանակ:
Ավելի վաղ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեղադրել էր Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում միջուկային մաքսանենգության և միջուկային ահաբեկչության համար պայմաններ ստեղծելու մեջ:
Մնացականյանը հայտնել է, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության տարածքն ամբողջովին գտնվում է Արցախի իշխանությունների լիարժեք և օրինական վերահսկողության ներքո, և ոչինչ հակառակը չի մատնանշում: Արցախի իշխանությունները մշտապես բաց են միջազգային համագործակցության համար, և ադրբեջանական մեղադրանքները կարող են հեշտությամբ ստուգվել և առ ոչինչ ապացուցվել:
«Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական հանձնառությունը միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման մեր համատեղ նպատակներին և հաջողություն մաղթել համաժողովին»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:-0-