416.07
6.39
395.2
+6
Եղանակը Երևանում
Հայ

Մինչև տարեվերջ Հայաստանում կլինի 78 համայնք.ՏԿԵՆ

15:32
14 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/.  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդեն իսկ նշանակվել է, որ դեկտեմբերի 5-ին միավորված համայնքների ընտրություններ կլինեն:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Գիլոյանը ներկայացրեց համայնքների խոշորացման ծրագրերը: Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ, ըստ հաշվարկների,  Հայաստանում կլինի 78 համայնք:

«Դրանցից 71-ը միավորված են, 6-ն ազգային փոքրամասնություններով ապրող համայնքներն են, որոնք չեն միավորվում և Երևան քաղաքը: Այսինքն մեր երկրում կունենանք 78 համայնք (նախկինում եղել է 503 համայնք, խմբգր.)», – ասաց Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետը:

Աշոտ Գիլոյանի խոսքով՝ համայնքների միավորման արդյունքում այն  դառնում է մասնագիտացված և ռեսուրսներով հարուստ: Այսինքն համայնքները միավորվում են, որպեսզի արդյունավետ կառավարում լինի, և բնակիչներն ավելի որակյալ ծառայություն ստանան:

«Հատկապես մեր հեռավոր գյուղերում ծառայությունների մակարդակը շատ ցածր է: Հաճախ հեռավոր գյուղերի բնակիչներին ծառայություններ չեն մատուցվում, ինչի հետևանքով բնակիչների կողմից կա արդարացի բողոք։ Շատ դեպքերում գյուղերից գրանցվում է արտահոսք դեպի մարզկենտրոն կամ քաղաք»,  – ասաց Գիլոյանը:

Ըստ նրա՝ համայնքի խոշորացման պարագայում այդ հնարավորությունը ստեղծվում է, և համայնքներում բազմաթիվ նոր ծառայություններ են սկսում գործել:

Վարչության պետը նշեց նաև, որ առաջին համայնքը, որը խոշորացվել է, Լոռու մարզի Թումանյան համայնքն է:  Թումանյան քաղաքին միավորվեցին 6 գյուղեր և քաղաքը դարձավ խոշորացված համայնք:

«Թումանյան համայնքի ամենավերջին գյուղը Աթանն էր, որտեղ ապրում էր 100 բնակիչ: Գյուղում ընդհանրապես  ոչ մի ծառայություն չկար՝ ո´չ մանկապարտեզ, ո´չ աղբահանություն, ո´չ լուսավորություն: Իսկ խոշորացումից հետո հնարավորություն ստեղծվեց վերանորոգել գյուղապետարանի շենքի 2 սենյակները, որոնք դարձան մանկապարտեզ, և Աթան գյուղի 4 երեխաները գնացին մանկապարտեզ»,– ասաց Գիլոյանը:

Նա հավելեց նաև, որ խոշորացված համայնքներում կանոնավոր աղբահանություն է իրականացվում: Բոլոր միավորված համայնքներում վերջին 2-3 տարվա ընթացում, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ ոռոգման ու խմելու ջրի համակարգ է կառուցվում, որն այդ փոքր բնակավայրերում անհնար էր իրականացնել նախկին բյուջեով:

Նրա խոսքով՝ մյուս համայնքը, որը միավորվել է Դիլիջան միավորված համայնքն է, որի կազմում Հաղարծին գյուղն է, որը բավական խոշոր գյուղ է:

«Երբ ասում ենք, որ խոշոր համայնքի բյուջեն գնում է փոքր համայնք,  դա այդքան էլ այդպես չէ, քանի որ համայնքի վրա շարունակվում է ծախսվել նույքան գումար, որքան նախկինում էր, երբեմն էլ շատ ավելի շատ է ծախսվում, քան նախատեսված էր», – նշեց Գիլոյանն` ավելացնելով, որ չընդգրկվող համայնք չի լինելու:

«Հատկապես սահմանամերձ լինելու հանգամանքով պայմանավորված համայնքների միավորվելն առավել ձեռնտու է:Եվ առհասարակ արդյունավետության բարձրացման ու ծառայությունների մատուցման առումով ևս անհամեմատելի լավանում ու բարձրանում է համայնքի վիճակը»,-ասաց Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետը:

Նա հավելեց նաև, որ համայնքների խոշորացման ծրագիրը մինչև տարեվերջ համարելու են իրականացված: Բայց հաջորդ տարի ևս հնարավոր է, որ մի քանի համայնքներ էլ միավորվեն: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:02
02 Դեկտեմբերի 2022
Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու, արգելվելու է մեքենաների կայանումը ՄՀՀ-ի մոտ
Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու, արգելվելու է մեքենաների կայանումը ՄՀՀ-ի մոտ
17:32
02 Դեկտեմբերի 2022
Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2022թ. «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից
16:37
02 Դեկտեմբերի 2022
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
16:23
02 Դեկտեմբերի 2022
ՊՆ հրամանատարը շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված շուրջ 2մլն դրամի բենզինի կտրոնները
ՊՆ հրամանատարը շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված շուրջ 2մլն դրամի բենզինի կտրոնները
12:47
02 Դեկտեմբերի 2022
Քրեական վարույթ է նախաձեռնվել Կոտայքում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ
Նախօրեին ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
20:17
01 Դեկտեմբերի 2022
Ֆասթ Բանկը թվային բանկինգի վերափոխման ակտիվ փուլում է (ՎԻԴԵՈ)
ՀՀ բանկային համակարգում էական փոփոխություն է գրանցվել․ արդեն գործող 17 բանկերին է միացել Ֆասթ Բանկը. ՎԻԴԵՈ
19:43
01 Դեկտեմբերի 2022
Լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգը միշտ կա. Պապիկյան
Պաշտպանության նախարարը խոսել է լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգի մասին
12:56
01 Դեկտեմբերի 2022
Տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 մլն դրամ. Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տուրքը մի քանի անգամ կբարձրանա
Տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 մլն դրամ. Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տուրքը մի քանի անգամ կբարձրանա
12:01
01 Դեկտեմբերի 2022
Հայաստանում կան փակ ճանապարհներ. որոշ վայրերում մառախուղ է
Հայաստանում կան փակ ճանապարհներ. որոշ վայրերում մառախուղ է
11:35
01 Դեկտեմբերի 2022
Արդշինբանկն անցկացնում է ակցիա 10000 դրամ դրամական փոխանցում կատարող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդի համար
Դեկտեմբերի 1-ից 30-ը Արդշինբանկն իրականացնում է ակցիա արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդների համար
21:29
30 Նոյեմբերի 2022
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում