Մինչև սեպտեմբերի 25–ը մասամբ փակ կլինեն Երևանի կենտրոնի որոշ փողոցներ

02.09.2024, 22:32
Ուշադրություն․ Երևանի կենտրոնի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն մինչև սեպտեմբերի 25–ը
Մինչև սեպտեմբերի 25–ը մասամբ փակ կլինեն Երևանի կենտրոնի որոշ փողոցներ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 3-ից սեպտեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Ա. Քոչինյան փ. – Բուզանդի փ. խաչմերուկի հատման մասից մինչև Զաքյան փ. – Գ. Լուսավորչի փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:

Քաղաքապետարանից հորդորում են վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: