ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշել է անցած գիշեր Հայաստանի ամենացուրտ բնակավայրերը։
«Անցած գիշեր հանրապետության ամենացուրտ բնակավայրերը եղել են Աշոցքը -25, Սիսիանը և Վարդենիսը -22, Ծաղկահովիտը , Տաշիրը և Ապարանը -20․․․ -21 աստիճան ցուրտ», – գրել է նա Facebook–յան իր էջում։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, դեկտեմբերի 23–24–ը Միջերկրական ծովից Հայաստան ներթափանցած ակտիվ ցիկլոնից հետո դեկտեմբերի 25–26–ը կանխատեսվում է ջերմաստիճանի նվազում, գիշերային ժամերին սպասվում է -8...-10։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում