ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հաշվի առնելով նոր ուսումնական տարվա մեկնարկը և առցանց աշխատանքի կարևորությունը բնակիչների շրջանում՝ «Ռոստելեկոմ»-ն իր բաժանորդներին է ներկայացնում նոր անակնկալներ.
այսուհետ ընկերության Ինտերնետ ծառայության բաժանորդները կստանան նոր՝ ավելի բարձր հիմնական արագություններ, հաղորդում է «Ռոստելեկոմի» մամուլի ծառայությունը։
Ընկերությունն ազդարարում է նաև «Արագությունը կարևոր է» (https://fb.watch/7X5owA67U0/ ) նոր հատուկ առաջարկի մեկնարկը՝ նախատեսված թե՛ գործող, թե՛ նոր բաժանորդների համար։
Բոլոր նրանք, ովքեր մինչ ս․ թ․ նոյեմբերի 15-ը «Արագությունը կարևոր է» առաջարկի շրջանակում 1 տարով կմիանան «Մոնո» սակագնային փաթեթին կամ կվերակնքեն գործող պայմանագիրը, կստանան Ինտերնետի ՔԱՌԱՊԱՏԻԿ արագություն, մինչև 200 Մբ/վ՝ կախված սակագնային փաթեթից։
Այսպիսով, «Մոնո Ստարտ» մեկնարկային փաթեթի բաժանորդները կստանան մինչև 40 Մբ/վ քառապատիկ արագություն՝ վճարելով ընդամենը 6000 դրամ ամսավճար, իսկ առավելագույնը նախընտրողները 8500 դրամ ամսավճարի դիմաց կստանան մինչև 200 Մբ/վ արագություն՝ միանալով «Մոնո Պրեմիում» փաթեթին։
«Դուո» և «Տրիո» փաթեթային առաջարկների դեպքում ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները (վերակնքման դեպքում) կստանան Ինտերնետի ԵՌԱՊԱՏԻԿ՝ մինչև 200 Մբ/վ արագություն և Սմարթ հեռուստատեսության բազմաժանր ալիքներ։
Հոգ տանելով բաժանորդների հարմարավետության մասին՝ «Ռոստելոկոմ»-ը մշտապես դիտարկում է բնակիչների շրջանում աճող պահանջարկը և համապատասխան քայլեր ձեռնարկում դրանց բավարարմանն ուղղված:
«Ռոստելեկոմ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ –ի մասին (www.rtarmenia.am)
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:
2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։
«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:
Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:
2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:
Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:
Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:
Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:-0-