Միջադեպ և հրմշտոց ցուցարարների և ոստիկանների միջև. Երևանում կրկին անհնազանդության ակցիաներ են (ՎԻԴԵՈ)

25.12.2020, 18:51
Միջադեպ և հրմշտոց ցուցարարների և ոստիկանների միջև. Երևանում կրկին անհնազանդության ակցիաներ են. ՎԻԴԵՈ
Միջադեպ և հրմշտոց ցուցարարների և ոստիկանների միջև. Երևանում կրկին անհնազանդության ակցիաներ են (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում կրկին անհնազանդության ակցիաներ են` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ցուցարարները փորձում են փակել քաղաքի կենտրոնի փողոցները։ Նրանք վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան»։

Նրանք մասնավորապես փակել են Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկն ու այնտեղ ճայթրուկներ են վառել։ Ոստիկաններին հաջողվեց բացել երթևեկությունը, սակայն քաղաքացիները վրդովվեցին` հայտարարելով, որ իրավունք ունեն կազմակերպել խաղաղ ակցիաներ։
Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ազատության Հրապարակ, որպեսզի այնտեղ միանան մնացած ցուցարարներին։

Ցուցարարների մի մասն էլ փորձեց փակել Աբովյան–Թումանյան փողոցների խաչմերուկը, որտեղ ևս հրմշտոց սկսեց նրանց և ոստիկանների միջև։–0–