571.37
6.57
484.42
+21
Եղանակը Երևանում
Հայ

«Միասին դեպի հաղթանակ». Տիգրան Արզաքանցյանը կգլխավորի Հայաստանի դեմկուսն արտահերթ խորհրդարանական ընտրություններին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

21:56
22 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Tigran Arzakantsyan Foundation–ի նախագահ Տիգրան Արզաքանցյանը կգլխավորի Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակը հունիսի 20–ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին և կուսակցության կողմից կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ Նման որոշում է ընդունվել շաբաթ օրը կայացած Հայաստանի դեմոկրատական կուսակցության IX համագումարի ժամանակ։

Երկրորդ տեղում Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանն է, երրորդ տեղում` հասարակական գործիչ Նարինե Դիլբարյանը։

Համագումարը նաև հաստատեց 2021թ.–ի մայիսի 18–ին Դեմոկրատական կուսակցության և Tigran Arzakantsyan Foundation–ի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը և հավանություն տվեց ընտրություններին բաց ցուցակով մասնակցելուն։ Ներկայացվեց նախընտրական ծրագիրը։

Ուժը` մարդն է

Тигран Арзаканцян

Արզաքանցյանը նշեց, որ համագումարն անցկացվում է Հայաստանի համար բարդագույն շրջանում, ներքին և արտաքին լրջագույն մարտահրավերների պայմաններում, երբ հասարակությունը խաբված է սպասումներում և պառակտված է։

«Մենք ոչ միայն պարտություն կրեցինք Արցախյան 44–օրյա պատերազմում, այլև չկարողացանք վերականգնել բանակը։ Իշխանությունները ձախողեցին ամեն ինչ։ Մենք պետք է ձևավորենք թիմ և դադարեցնենք ձախողումների շղթան», – ասաց Արզաքանցյանը` նշելով, որ Հայաստանը չի կարող միշտ օգնություն խնդրողի դերում լինել։

Նրա խոսքով, նա վերադարձել է քաղաքականություն, որպեսզի ձևավորի թիմ, որը կարող է կառուցել «երազանքի պետություն»։ Նա հրավիրել է բոլորին, ովքեր պատրաստ են ծառայել Հայաստանին և ունեն համապատասխան փորձ, միանալ իր թիմին։

Նրա կարծիքով, պարտության և խնդիրների պատճառը 1996թ.–ին Հայաստանում ստեղծված փակ կլանային կառավարման համակարգն է։

«Անձի շահերը հասարակական շահերից վեր էին դրված։ Դեմոկրատական կուսակցությունն ունի ռազմավարական նպատակներ, մասնավորապես` գիտություն և կրթություն, որոնց համար անհրաժեշտ է ավելացնել ծախսերը, քանի որ դրանք են պետության զարգացման գլխավոր երաշխիքները», – ասաց Արզաքանցյանը։

Նա նաև նշեց, որ հարկավոր են օրենսդրական փոփոխություններ ներդրումներ գրավելու համար, պետք է տրամադրել արտոնություններ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար, բարեփոխումներ բանակում և սահմանապահ ծառայությունում` ներգրավելով փորձագետներ սփյուռքից, անհրաժեշտ է պաշտպանված օդային տարածք և սահմաններ։ Որպես առաջնահերթություններ նա նշեց հանրաքվեի անցկացումը Սահմանադրության ընդունման համար, որը համապատասխանում է Հայաստանի շահերին։

 «Ուժը մարդն է, եթե նա մենակ չէ։ Միասին դեպի հաղթանակ», – ավարտեց իր ելույթն Արզաքանցյանը։

Միասին կկառուցենք ուժեղ Հայաստան

Наталья Ротенберг

Համագումարին ելույթ ունեցավ նաև հասարակական գործիչ և բարերար Նատալյա Ռոտենբերգը, ով Տիգրան Արզաքանցյանի կինն է։

«Բարի օր Հայաստան, ես ապրում եմ Գավառում (հայերեն ասաց Ռոտենբերգը)։ Մեզ համար կարևոր է ձեզնից յուրաքանչյուրը, ով անտարբեր չէ այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում, ով ուզում է ինչ–որ բան փոխել։ Մենք մարդիկ ենք, ովքեր լավացնում են աշխարհը, մարդիկ` ապագայից», – ասաց Ռոտենբերգը` նշելով, որ անթույլատրելի է այն ամենն, ինչ տեղի է ունենում Հայաստանում։

Նրա խոսքով, անհրաժեշտ են ակտիվ մարդիկ և նոր առաջնորդներ, գործի մարդիկ։

«Մենք կգնանք մինչև վերջ, կարևոր չէ, թե ինչ կհանդիպենք ճանապարհին։ Ուզում եմ, որպեսզի այսօր բոլորը դիտորդներից վերածվեն գործի մարդկանց։ Միայն միասին մենք կկարողանանք կառուցել ուժեղ Հայաստան», – ասաց Ռոտենբերգը։

Նա պատմեց, որ ծնվել է Սիբիրում, բազմազավակ ընտանիքում, այդ պատճառով գիտի, թե ինչ կարիքներ ունեն նրանք։

 «Ես ուղղափառ են, իսկ հավատքը մերձեցնում է Հայաստանին և Ռուսաստանին։ Հիմա տեղի է ունենում հասարակության պառակտում, իսկ մենք պետք է հավատանք, արթնացնենք հավատ։ Միայն հավատն է մեզ հնարավորություն տալիս հասնել մինչև վերջ։ Միասին մենք կհասնենք մինչև վերջ, Ամեն», – ասաց Ռոտենբերգը։

Խաղաքարտին հայկական պետականության հարցն է

Арам Саркисян

 «Մենք գտնվում ենք շատ ծանր քաղաքական, սոցիալական և տնտեսական իրավիճակում, ազգային անվտանգության ճգնաժամում։ Իշխանությունը չի կարողանում լուծել այդ հարցերը։ Բոլոր քաղաքական ուժերը չկարողացան տապալել ապաշնորհ իշխանությանը և ապահովել անվտանգություն։ Վարչապետի պաշտոնակատարը պատրաստվում է սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի բանակցություններ սկսել, այն դեպքում, երբ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ (Ադրբեջանի հետ)», – ասաց Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով, դա փաստորեն նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է Արցախից, քանի որ դելիմիտացիան և դեմարկացիան իրականացվելու են խորհրդային քարտեզներով, որոնց համաձայն` Ղարաբաղը ներառված էր Ադրբեջանի կազմում։

«Այսպիսով, մենք թշնամուն ենք տալիս մեր Հայրենիքի կարևոր մասը, ինչն անթույլատրելի է, Արցախը պետք է ճանաչել, և մենք պետք է դա առաջինն անենք։ Այդ պատճառով անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ազատվել իշխանություններից կամ հաղթել ընտրություններում։ Մենք ունենք գաղափարախոսություն և գործողությունների ծրագիր», – ասաց Սարգսյանը։

Նա անհրաժեշտ համարեց համախմբել Հայաստանի, սփյուռքի և Արցախի մտավոր ներուժը, զարգացնել գյուղատնտեսությունը պարենային անվտանգություն, արդյունաբերություն ապահովելու համար` տեխնոլոգիաների օգտագործմամբ, հաստատել պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը։

 «Այս համատեքստում կարևոր է, որ մեր գործընկերը` Տիգրան Արզաքանցյանը, ունի ներդրումային ծրագրեր», – հայտարարեց Սարգսյանը։

Ծրագրի առաջնահերթությունների թվում  նա նաև նշեց գիտության, կրթության, արտադրության զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումն արտագաղթը բացառելու համար։ Արտաքին հարաբերությունների ոլորտում նա կարևորեց Ռուսաստանի հետ վստահելի, ռազմավարական  և գործընկերային հարաբերությունների ամրապնդումը, Իրանի, Վրաստանի, Չինաստանի, Հունաստանի, Կիպրոսի, արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը։

 «Հայ ժողովուրդը չպետք է հրաժարվի «Հայ դատի» գաղափարներից։ Ես չեմ խոսում նոր պատերազմի հրահրման մասին, այլ` Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման։ Դեմոկրատական կուսակցությունը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները,
պատասխանել հասարակությանը հուզող բոլոր հարցերին։ Մեր նպատակը պարզապես խորհրդարան անցնելը չէ։ Կանգնած է պետականության և ազգի պահպանման հարցը։ Ոչ ոք դա չի անի մեր փոխարեն։ Ի գործ», – կոչ աեց Սարգսյանը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:44
22 Հուլիսի 2021
Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
18:33
22 Հուլիսի 2021
Հայկ Մարությանը դատարան է դիմել, Միրզոյանը թռնում է թիմից, Արայիկ Հարությունյանն էլ զայրացրել է․ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Հայկ Մարությանը դատարան է դիմել, Միրզոյանը թռնում է թիմից, Արայիկ Հարությունյանն էլ զայրացրել է․ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:48
22 Հուլիսի 2021
Հայաստանն ազգային ավիաընկերություն կունենա. անձնակազմ, տոմսերի գներ, գործունեության մեկնարկ, ներկայացնում ենք հետաքրքրող հարցերի պատասխանները
Հայաստանն ազգային ավիաընկերություն կունենա. անձնակազմ, տոմսերի գներ, գործունեության մեկնարկ, ներկայացնում ենք հետաքրքրող հարցերի պատասխանները

14:02
22 Հուլիսի 2021
Ի՞նչ էր կատարվում երեկ երեկոյան Երևանում.ոստիկանությունը պարզաբանում է ուժեղացված ծառայության պատճառները (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ էր կատարվում երեկ երեկոյան Երևանում.ոստիկանությունը պարզաբանում է ուժեղացված ծառայության պատճառները.ՎԻԴԵՈ
13:27
22 Հուլիսի 2021
Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանավորվեց.միջադեպի մանրամասները
Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանավորվեց.միջադեպի մանրամասները
13:14
22 Հուլիսի 2021
Գյուղերում հովիվների պակաս կա, արտերկրից են բերում.միջադեպ Քերոբյանի և լրագրողի միջև (ՎԻԴԵՈ)
Ձեզ դաստիարակե՞լ են, թե՞ չէ. միջադեպ Քերոբյանի և լրագրողի միջև.ՎԻԴԵՈ
12:55
22 Հուլիսի 2021
Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված.Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի սադրիչ քայլերն ու առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար.ՎԻԴԵՈ
11:59
22 Հուլիսի 2021
Փաշինյան. շնորհավորում եմ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով
Փաշինյան. շնորհավորում եմ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով
11:40
22 Հուլիսի 2021
Լիոն–Երևան չվերթեր են իրականացվելու
Լիոն–Երևան չվերթեր են իրականացվելու
11:35
22 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 225 նոր դեպք, 91 մարդ առողջացել է, 2 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 225 նոր դեպք, 91 մարդ առողջացել է, 2 մարդ մահացել է
23:25
21 Հուլիսի 2021
Քոչարյանը բացատրել է, թե ինչու է Ադրբեջանը սրում իրավիճակը
Ռոբերտ Քոչարյանը բացատրել է, թե ինչու է Ադրբեջանը սրում իրավիճակը
19:12
21 Հուլիսի 2021
ՊՆ-ն ներկայացրել է նորակոչիկների զինվորական երդման արարողությանը մասնակցելու և զինծառայողներին զորամասերում տեսակցելու կարգը
ՊՆ-ն ներկայացրել է նորակոչիկների զինվորական երդման արարողությանը մասնակցելու և զինծառայողներին զորամասերում տեսակցելու կարգը