ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մի ողջ օր արգելվելու է մեքենաների կայանումը Երևանի կենտրոնական պողոտաներում։
Ինչպես նշվում է ոստիկանության Facebook–յան էջում, հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունենալիք ԵԱՏՄ գագաթաժողովի կապակցությամբ խցանումներից խուսափելու համար սեպտեմբերի 30-ին' ժամը 22-ից հոկտեմբերի 1-ը' ժամը 20-ը, տրանսպորտային միջոցների կայանումն արգելվելու է Երևանյան խճուղում, Իսակովի պողոտայում, Մաշտոցի պողոտայում և Բաղրամյան պողոտայում' մինչև Բաղրամյան 26:–0–