ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի առավոտից մի խումբ արցախցիներ և երևանցիներ փակել էին Երևանի կենտրոնական հատվածի մի շարք փողոցներ։ Մասնավորապես Բաղրամյան պողոտան որոշ ժամանակով արգելափակված էր։
Նրանց ձեռքերում պաստառներ էին, որոնց վրա գրված էր` «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «ՈՉ ենք ասում կեղծ մարդասիրությանը»։ Ակցիայի կազմակերպիչը «Արցախը մենք ենք» նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման խնդիրը, որը շարունակվում է արդեն 225 օր։
Ակտիվիստները քաղաքացիներին կոչ են արել դուրս գալ փողոց և միանալ իրենց։ Ոստիկանները բարձրախոսներով պահանջել են բացել փողոցները։ Ի պատասխան` ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ սա իրազեկման խաղաղ ակցիա է, որի նպատակն է քաղաքացիների ուշադրությունը հրավիրել արցախահայերի վիճակի վրա։ Նրա խոսքով, Արցախում հայրենակիցները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում