Մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը․ Սուրենյան

21.05.2024, 19:53
Սուրենյանը հայտնել է, որ Հայաստանին է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
Մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը․ Սուրենյան
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը:

Այս մասին հայտնել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Կենտրոնի կանխատեսմամբ, մայրաքաղաք Երևանում մայիսի 22-23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

7e57aww3f1aori2brd64gv7c40oyzlbz.jpg

Հանրապետության տարածքում մայիսի 22-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

4714oiltekf70060q2xr820qbysjmsy9.jpg

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։