ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ մայիսի 16-ին՝ ժամը 18:05 -ի սահմաններում՝ «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել գծի տեխնիկական խափանում։
«Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 18:20-ի դրությամբ երթևեկությունը կարգավորվել է։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում է ուղևորների ներողամտությունը», - նշվում է մետրոպոլիտենի Facebook-յան էջում։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարան ժամանած գնացքի վագոններից մեկում ծուխ էր նկատվել։ Գնացքի խափանման պատճառով գրանցվել էր երթևեկության գրաֆիկի խախտում։ Գնացքային կարգավարի հրահանգով կատարվել էր ուղևորների իջեցում և գնացքը տեղափոխվել էր էլ․հավաքակայան։-0-