ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ ժամը 12։04-ի դրությամբ մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։
«Բաց են մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դռները և գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն», - նշվում է մետրոպոլիտենի Facebook-յան էջում։
Հիշեցնենք, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում
կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը: Մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակվել էին՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։-0-