ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Քննիչները քրեական գործ են հարուցվել մերձմոսկովյան օրենքով գող «Վասյա Բանդիտի» նկատմամբ, ով 27 տարի զբաղեցնում էր բարձրագույն դիրք հանցավոր հիերարխիայում։
Загружается новость ... "Лево"
Այս մասին հաղորդում է
ՏԱՍՍ–ը` հղում անելով ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Օլգա Վրադիին։
«Քննության տվյալներով, 1993 թ.–ից, այսինքն 27 տարվա ընթացքում, կասկածյալը զբաղեցնում է բարձրագույն դիրք հանցավոր հիերարխիայում։ Նա բազմաթիվ անգամ դատվել է գողություն, կողոպուտ, ավազակային հարձակում և շորթում կատարելու համար», – նշել է Վրադին։
Գերատեսչության տվյալներով, նա միշտ բնակվել է Մոսկվայի մարզի Սերգիևո–Պոսադսկի, Չեխովի և Պոդոլսկի շրջաններում և 1993թ.–ից համակարգել, ստեղծել և կապ է պահպանել կազմակերպված հանցավոր խմբերի հետ ու մասնակցել օրենքով գողերի հանդիպումներին` հանցավոր ազդեցության ոլորտներն ու հանցավոր եկամուտները կիսելու նպատակով։
Կազմակերպված հանցավոր խմբերին ֆինանսավորելու համար քրեական հեղինակությունն ու այդ խմբերի մասնակիցներն առևանգել են ձեռներեցների, նրանցից գումար շորթել, կատարել են ավազակային հարձակումներ, խարդախություններ և կազմակերպել են ապօրինի բիզնես։
56–ամյա օրենքով գողի նկատմամբ հարուցվել է քրեական գործ հանցավոր հիերարխիայում բարձրագույն դիրք զբաղեցնելու համար։ Կասկածյալի հետ աշխատում են քննիչները, կատարվում են խուզարկություններ և այլ քննչական գործողություններ։–0–