Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան․ Փաշինյան
25.01.2025,
22:24
Արտահերթ ընտրությունների նախապատրաստության մասին խոսակցություններ եղել են միշտ, ասել է Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Աւզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արտահերթ ընտրությունների նախապատրաստության մասին խոսակցություններ եղել են միշտ, այսինքն՝ այդտեղ նորություն չկա», – ասաց նա Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում սոցցանցերում ակտիվությունը՝ Փաշինյանը նշեց, որ դա էլ ավելի մեծ թափանցիկություն ապահովելու և ավելի շատ մարդկանց հետ հաղորդակցության մեջ լինելու անհրաժեշտությունից է բխում:

