413.41
5.2
390.08
+4
Եղանակը Երևանում
Հայ

Մեր մի քանի տղաների աճյունները միջդիրքային գոտիներում են. Ադրբեջանը խոչընդոտում է դիերի դուրսբերմանը. Փաշինյանն` ԱՊՀ ղեկավարներին (ՎԻԴԵՈ)

15:58
14 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ։

«Մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը մշտապես չարաշահել է ռազմագերիների հայրենադարձման հարցը՝ քաղաքական շահերի հասնելու նպատակով։

«Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը գերիների ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ, թեև եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունը կայանում էր բացարձակապես բոլոր գերիների անհապաղ փոխանակման մեջ։ Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները, բայց դա ժեստ էր մեր կողմից։ Ականապատ դաշտերի բոլոր քարտեզները ստանալուց հետո Ադրբեջանը հայտարարեց, որ այդ քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%: Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ստուգել այս հայտարարությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Մյուս կողմից, եթե անգամ այս պնդումը համապատասխանում է իրականությանը, ապա Հայաստանի Հանրապետությունն իր բոլոր քարտեզները տվել է Ադրբեջանին և չունի «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ, որոնք թողել է իրեն», – նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով, այժմ, քարտեզները ստանալուց հետո, Ադրբեջանը փորձում է ռազմագերիների, գերիների և այլ պահվող անձանց վերադարձը պայմանավորել ԼՂ առաջին պատերազմի հետևանքով անհայտ կորածների ճակատագրի պարզաբանմամբ։ Ցանկանում եմ նշել, որ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներից հետո հայկական կողմից ևս կային անհայտ կորածներ։ Առաջին պատերազմից հետո անհայտ կորած է համարվում 777 մարդ, իսկ երկրորդ պատերազմից անհայտ կորած է համարվում 217 մարդ, որից 196-ը` զինվորականներ են, իսկ 21-ը՝ քաղաքացիական անձինք։ Այս տարեսկզբի մեր հանդիպումների ժամանակ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել լիարժեք համագործակցել անհայտ կորածների խնդրի ողջ սպեկտրում և արդեն միակողմանիորեն հանձնել է գերեզմանների մի քանի քարտեզներ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի՝ հարյուրավոր զոհերի աճյուններ», – ընդգծեց նա։

Նա նշեց, որ ցավոք, ադրբեջանական կողմը, որը 30 տարի մերժում էր ականազերծման կամ որևէ այլ մարդասիրական գործունեության ոլորտում համագործակցության առաջարկները, հիշել է իր անհայտ կորած քաղաքացիների կամ ականների մասին միայն Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից և այն բանից հետո, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը սկսեց խոսել ադրբեջանցի զինվորականների կողմից կատարված ռազմական հանցագործությունների կամ Ադրբեջանում ապօրինի պատանդ պահվող հայ ռազմագերիների մասին։

«Չխորանալով մանրամասների մեջ՝ միայն այս փաստն արդեն հստակ ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները», – ընդգծեց նա։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:27
23 Փետրվարի 2023
Կաթնամթերքի երկու արտադրող տուգանվել են թթվասերի մեջ բուսական յուղ են ավելացնելու և չմակնշելու համար
Կաթնամթերքի երկու արտադրող տուգանվել են թթվասերի մեջ բուսական յուղ են ավելացնելու և չմակնշելու համար
11:01
23 Փետրվարի 2023
Հայաստանը մարդասիրական օգնության 3–րդ խմբաքանակն է ուղարկում Սիրիա. ԱԳ նախարարը ևս կմեկնի
Հայաստանը մարդասիրական օգնության 3–րդ խմբաքանակն է ուղարկում Սիրիա. ԱԳ նախարարը ևս կմեկնի
10:45
23 Փետրվարի 2023
«Սուրմալու»–ի տնօրենը կալանավորվեց
«Սուրմալու»–ի տնօրենը կալանավորվեց
20:02
22 Փետրվարի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշի հեռանկարը «Դրական»-ի
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-Term Issuer Default Rating) «B+» մակարդակում
12:00
22 Փետրվարի 2023
Արագածոտնում փրկարարները բքի պայմաններում ծննդկանին մոտ 300 մ պատգարակով մոտեցրել են իրենց մեքենային, այնուհետև` շտապօգնության մեքենային (ՖՈՏՈ)
Փրկարարները բքի պայմաններում ծննդկանին մոտ 300 մ պատգարակով մոտեցրել են իրենց մեքենային, այնուհետև` շտապօգնության մեքենային. ՖՈՏՈ
11:53
22 Փետրվարի 2023
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
11:32
22 Փետրվարի 2023
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Քասախ գյուղի Մուշ թաղամասում
Վթարի պատճառով 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Քասախ գյուղի Մուշ թաղամասում
11:04
22 Փետրվարի 2023
Հայտնաբերվել և կալանավորվել է Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայտնաբերվել է Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը. ՎԻԴԵՈ
09:48
22 Փետրվարի 2023
12 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
22:32
21 Փետրվարի 2023
Զինծառայողի մահվան փաստով կա ձերբակալված
Փետրվարի 19-ին ՊՆ-ն հայտնել էր զինծառայողի մահվան մասին, փաստի առթիվ կա ձերբակալված
22:22
21 Փետրվարի 2023
Դատարանը մերժել է Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը
Դատարանը մերժել է Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը
15:46
21 Փետրվարի 2023
Երևանում և մարզերում սպասվում է քամու ուժգնացում
Ուշադրություն. Երևանում և մարզերում սպասվում է քամու ուժգնացում և տեղումներ