«Մեր կյանքում եղել են դժնդակ օրեր, և գրկում էր ստորը ու ոմանց ձգում աթոռը». Աշոտյանը, Շարմազանովն ու Արման Սահակյանը երգում են (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

27.12.2019, 11:06
«Մեր կյանքում եղել են դժնդակ օրեր, և գրկում էր ստորը ու ոմանց ձգում աթոռը». Աշոտյանը, Շարմազանովն ու Արման Սահակյանը երգում են. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
«Մեր կյանքում եղել են դժնդակ օրեր, և գրկում էր ստորը ու ոմանց ձգում աթոռը». Աշոտյանը, Շարմազանովն ու Արման Սահակյանը երգում են (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սոցցանցերում մեծ իրարանցում է առաջացել «Իմ լավ ընկեր» երգը, որը կատարում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ նախին փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին` Պետգույքի կառավարման վարչություն նախկին պետ Արման Սահակյանը։

«Ընկերության համար: Ընկեր ունեցողը կհասկանա, կհավանի ու կտարածի: Մեր Նոր Տարվա նվերը ձեզ», – գրել է Աշոտյանը Facebook–յան իր էջում` հրապարակելով տեսահոլովակը։

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակն Արմեն Աշոտյանն է։

Ուշագրավն այն է, որ Աշոտյանի հրապարակած տեսահոլովակով իր Facebook–յան էջում է կիսվել ՀՀ վարչապետի տիկին` Աննա Հակոբյանը։

«Կիսում եմ այս երգը՝ նվիրելով Hayk Gevorgyan-ին, Lusine Barseghyan-ին, Vahagn Hovakimyan-ին և բոլոր այն մարդկանց, ովքեր ամենադժվար տարիներին իսկական Լավ ընկեր և հենարան էին մեզ համար», – նշել է Հակոբյանը։–0–

 - рис.1