Մենք գալիս ենք հաղթելու, իշխանություն վերցնելու և Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար. Միքայել Մելքումյան (ՎԻԴԵՈ)

12.04.2021, 12:56
Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ–ն գալիս է հաղթելու, իշխանություն վերցնելու և Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար.ՎԻԴԵՈ
Մենք գալիս ենք հաղթելու, իշխանություն վերցնելու և Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար. Միքայել Մելքումյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 30 տարիների ընթացքում պարլամենտական ընտրությունների ժամանակ արկղի մեջ թուղթ գցելով իշխանություն երբեք չի փոխվել, հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Մենք հիմա շանս ունենք առաջին անգամ պարլամենտական ընտրությունների միջոցով իշխանափոխություն կատարել: Սակայն եթե մարդկանց մի մեծ մաս մտածում է՝ ոչ մի բան չի փոխվելու, ոնց կա, գնալու է, նշանակում է մենք զարգացում չենք ունենա: Ես կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները պետք է լինեն խիստ բալանսավորված, այսինքն 50 տոկոս+1 ձայն որևէ մեկը չի կարող հավաքել», – ասաց նա:

Մելքումյանը նա7 հավելեց, որ այս պահին հաշվի առնելով իրենց քաղաքական ուժի հետագիծը, ԲՀԿ-ն կարող է հաղթել ընտրություններում:

«Մենք 15 տարի խորհրդարանում ենք, միշտ եղել ենք երկրորդ քաղաքական ուժը, հիմա մեր հերթն է, մենք ենք գալու: Ընտրություններին մասնակցելու ենք միայնակ: Մենք գալիս ենք հաղթելու, իշխանություն վերցնելու և Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա հստակ պետության ղեկավար»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանին պատկերացնում որպես բանակցող, Մելքումյանն ասաց՝ շատ բարձր մակարդակով. «Միանշանակ շատ բարձր եմ գնահատում: Գագիկ Ծառուկյանը բարձր հեղինակություն ունի և՛ ԵԱՏՄ-ում, և՛ Եվրոպայում, և՛ այլ երկրներում, և՛ Չինաստանում»:–0–