ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այսօր լրագրողներին հայտարարեց, որ ՀՀ ԶՈւ-ն կանգնած է Տեղի մատույցներում Նովոստի-Արմենիա/.:
«Կիլոմերտ, հեկտար, այդպիսի հարցեր զինվորականին մի տվեք: Զինվորականն ունի հենակետ, շրջան, դիրք: Մենք կանգնած ենք Տեղի մատույցներում՝ մեր համապատասխան տարածքի վրա և իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ: Ինչ վերաբերում է մյուս հարցերին, թե ինչքան ենք տարել, ինչքան ենք բերել, (հետևեք, խմբգր.) պաշտոնական լրահոսով», - ասաց լրագրողներին Ասրյանը.
Նա նաև հայտարարեց, որ ադրբեջանցիները տեղակայված են հայկական ստորաբաժանումների բնագծերի դիրքերի դիմաց:
Նա նաև նշեց, որ ադրբեջանցիները ոչ մի գյուղ էլ չեն մտել:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացին՝ Աստրյանը հայտարարեց, որ դրանով զբաղվում է հատուկ ստեղծված հանձնաժողովը, որտեղ կա ԳՇ պետի ներկայացուցիչ, և այդ հարցերին պետք է պատասխանի հանձնաժողովի, ոչ թե նա անձամբ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում