625.16
6.97
528.32
+15
Եղանակը Երևանում
Հայ

«Մենք չենք կարող սակարկության հանել մեր Հայրենիքը». Սարգսյանն` Արցախի հարցով բանակցությունների և Փաշինյանի վարչապետության հետևանքների մասին (ՎԻԴԵՈ)

17:25
14 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, որի ժամանակ անդրադարձել է ապագա պլաններին, Արցախյան պատերազմի հետևանքով կապիտուլյացիայի պատճառներին և Հայաստանի դիվանագիտական ձախողումներին։

Հարցազրույցից հատվածներ են թողարկվել հեռուստաալիքի Facebook–յան էջում, որի ամբողջական տարբերակը կհեռարձակվի երկուշաբթի ժամը 21։00–ին։

«Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու։ Մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու», – հայտարարել է Սարգսյանն` անդրադառնալով Արցախի հարցով բանակցություններին։

Սարգսյանը նշել է, որ համանախագահ երկրներից մեկի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նա ուղիղ հարցրել է. «Սերժ, կարո՞ղ ես ազնվորեն ասել, թե որն է քո նպատակը Ղարաբաղի հարցում։ Ուզու՞մ ես, արդյոք, խնդիրը լուծվի, թե՞ ուզում ես ստատուս–քվոն պահպանել»։
Սարգսյանը հայտարարել է, որ անկեղծորեն ասել է. «Ուզում եմ խնդիրը լուծել, չեմ ուզում այս խնդիրը թողնել հաջորդ սերունդների ուսերին», ինչին հետևել է հաջորդ հարցը. «Ինչպե՞ս կարող է այս խնդիրը լուծվել»...

Սարգսյանը նշել է, որ ոչ միայն պատրաստեր ստորագրել «այդ աշխատանքային փաստաթուղթը» (մանրամասներ չեն նշվում, խմբգր), այլև բացառապես համաձայնվել է մնալ Հայաստանի վարչապետ, որպեսզի իրականացնի այդ տարբերակը։
Նախկին նախագահը կարծում է, որ եթե հնարավորություն լիներ պատմության անիվը ետ պտտելու և վերադառնալու 2018թ., ապա բնակչության 99%–ը դրան «կողմ» կլիներ։

«Այն, ինչ տեղի ունեցավ 2018թ.–ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր», – կարծում է Սարգսյանը։

Ու՞մ պրոեկտն է Փաշինյանը

ՀՀ երրորդ նախագահը մեկնաբանել է լայնորեն տարածված վարկածն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պրոեկտն է։

«Ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն պիտի խզբզեի... Ինձ կանգնեցրել էին ցուգցվանգի առջև», – նշել է Սարգսյանը։

Հայտնի արտահայտության մասին

2018թ.–ի «թավշյա» հեղափոխության գագաթնակետին Սարգսյանը, հայտարարելով իր հրաժարականի մասին, հանդես եկավ հայտնի դարձած արտահայտությամբ. «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Հիշեցնելով դրա մասին` թղթակիցը հետաքրքրվեց. «Դա վերաբերու՞մ էր իր հետնորդի սխալ ընտրությանը»։

Սարգսյանը պատասխանեց. «Ես այդ հայտարարությունը խմբագրել եմ երեք անգամ»։

6մլրդ դոլարի գործարք

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Սարգսյանի և Բելառուսի նախագահ Աեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությանը (2016թ.–ին ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ), որը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Ձայնագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սարգսյանին առաջարկել է 5 մլրդ դոլար առաջին փուլում Ղարաբաղի շուրջ գտնվող 7 շրջանները հանձնելու համար, ինչի Սարգսյանն առաջարկում է 6մլրդ դոլար։

«Ես ուղղակի ասում էի, որ մենք չենք կարող սակարկության հանել մեր Հայրենիքը», – ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով այն բանի հնարավորությանը, որ այդ առաջարկն արվել է իր հետնորդին` նախկին նախագահը նշեց. «Եթե Ալիևի քայլերը կապիտուլյանտը համարում է կառուցողական, ապա նա պետք է բացատրի` այդ ո՞ր քայլերն են, ռազմական գործողություններ սկսե՞լը, թե՞ ինչ–որ գաղտնի պայմանավորվածություններ են եղել, թե՞ ինչ–որ գաղտնի խոստումներ են տվել իրար», – հարցադրում է անում Սարգսյանը։
Ալիևի խորհուրդների հետևանքները

«Երբ որ այս խելապաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքբերումներից և սկսեցին, այսպես ասած, Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ», – նշեց Սարգսյանը։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:39
25 Մարտի 2021
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. հանրապետության տարածքում ջերմաստիճանը կտրուկ կնվազի 10–12 աստիճանով, սպասվում է բացասական ջերմաստիճան
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. հանրապետության տարածքում ջերմաստիճանը կտրուկ կնվազի 10–12 աստիճանով, սպասվում է բացասական ջերմաստիճան
13:42
25 Մարտի 2021
ԱԽ քարտուղարը մեկնաբանել է Սյունիքի անվտանգության հետ կապված իրավիճակը
ԱԽ քարտուղարը մեկնաբանել է Սյունիքի անվտանգության հետ կապված իրավիճակն ու Ադրբեջանի հետ գաղտնի պայմանավորվածությունների առկայությունը
11:37
25 Մարտի 2021
Պետական դավաճանության, լրտեսության համար կնախատեսվի ցմահ ազատազրկում
ԱԺ–ն ամբողջությամբ ընդունեց օրինագիծը. պետական դավաճանության, լրտեսության համար կնախատեսվի ցմահ ազատազրկում
11:05
25 Մարտի 2021
Նախօրեին հաստատվել է կորոնավիրուսի 1257 դեպք, 18 մարդ մահացել է. ԱՆ
Նախօրեին հաստատվել է կորոնավիրուսի 1257 դեպք, 18 մարդ մահացել է
09:42
25 Մարտի 2021
27 ժամ ջուր չի ինի Երևանի վարչական շրջաններից մեկում
27–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:37
24 Մարտի 2021
Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի
Մրցանակը շնորհվել է` հաշվի առնելով Բանկի ունեցած ձեռքբերումները, նորարար մոտեցումներն ու հնարավորությունները
20:51
24 Մարտի 2021
Այն, ինչ ասել եմ չի հակասում նախկինում ասածիս. Փաշինյանը` ՍՈւ-30-ի հրթիռների վերաբերյալ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն անդրադարձել է ՍՈւ–30 հրթիռների վերաբերյալ իր այտարարություններին. ՎԻԴԵՈ
19:30
24 Մարտի 2021
Ես լրագրողներին շատ եմ սիրում, ներողություն եմ խնդրում Փայլակից. Հակոբ Արշակյան (ՎԻԴԵՈ)
Ես լրագրողներին շատ եմ սիրում, ներողություն եմ խնդրում Փայլակից. Հակոբ Արշակյան. ՎԻԴԵՈ
19:15
24 Մարտի 2021
Դատախազությունն Օնիկ Գասպարյանից ստացել է հանցագործության մասին հաղորդումը
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը
18:44
24 Մարտի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է ավտովարկավորման հնարավորությունները KIA MOTORS ավտոսրահի հետ համատեղ
ՎՏԲ-Հայաստան Բանկը և KIA MOTORS ավտոսրահը համատեղ մեկնարկում  են ավտովարկավորման նոր ծրագիր
17:06
24 Մարտի 2021
Երթևեկի փոփոխություն Իսակովի պողոտայում, փակվելու է պողոտայի մի հատվածը (ՖՈՏՈ)
Երթևեկի փոփոխություն Իսակովի պողոտայում, փակվելու է պողոտայի մի հատվածը. ՖՈՏՈ
16:45
24 Մարտի 2021
ԱԳՆ–ն հերքում է ռուս–վրացական սահմանին թուրք վարորդի կողմից հայ վարորդի սպանության լուրերը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
ԱԳՆ–ն հերքում է ռուս–վրացական սահմանին թուրք վարորդի կողմից հայ վարորդի սպանության լուրերը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ