Մենեջերներ` ռեկտորների փոխարեն. Փաշինյանը խոսել է ՀՀ–ում բուհերի քաղաքականացվածության դեմ պայքարի մասին

25.01.2020, 18:00

ԿԱՊԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը, հնարավոր է, որոշի որոշակի անցումային շրջան նշանակել մենեջերների բուհերի ռեկտորների փոխարեն, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը Կապանում կազմակերպված ասուլիսի ժամանակ։ 

«Մարդիկ հրաժարվել են ընտրությունների կեղծման պրակտիկայից, և հիմա բոլորը պատրաստվում են ռեկտորների ընտրություններին։ Շատ հնարավոր է, որ մեզ մոտ լինի անցումային շրջան` ինտրիգների փուլ չմտնելու համար», – ասաց նա։

Փաշինյանի խոսքով, անցումային մենեջերները կարող են նշանակվել 2–3 տարվա համար»։ 

«Այդ ընթացքում բուհերում ընտրությունների համակարգը կբարեփոխվի, որպեսզի անցկացվեն նորմալ, ապաքաղաքականացված ընտրություններ` բացառապես գիտակրթական բովանդակությամբ», – նշեց վարչապետը` տեղեկացնելով, որ նշանակված մենեջերներին կներկայացվեն բարձր պահանջներ։

Հակառակ դեպքում, ինչպես կարծում է Փաշինյանը, բոլոր բարեփոխումները կտորպեդահարվեն հայտնի խմբերի կողմից։–0–