ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Israir Airlines ավիաընկերությունը նոյեմբերի 1–ից մեկնարկել է թռիչքներ Թել Ավիվ – Երևան – Թել Ավիվ երթուղով, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։
Չվերթերը կիրականցվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝
www.israirairlines.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:–0–