Մեկնարկել է ընդդիմության կազմակերպած հանրահավաքը, մասնակիցները երթով շարժվում են դեպի ԱԺ (ՈւՂԻՂ)
16:10
09 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում մեկնարկել է 17 ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած հանրահավաքը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Загружается новость ...
"Право"
Ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի Ազգային ժողով։
Դեկտեմբերի 8–ին ժամը 12։00–ին լրացել է վարչապետին ընդդիմության կողմից ներկայացված վերջնագրի ժամկետը, ինչից հետո 17 ընդդիմադիր ուժերը հայտարարեցին անհնազանդության ակցիաներ կազմակերպելու մասին։ Նախօրեին ցուցարարները ժամանակավորապես փակել էին մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցների երթևեկությունը։ Կաթվածահար էր եղել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։
Երևանում 17 ընդդիմադիր կուսակցությունները կազմակերպում են բողոքի ակցիաներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Քաղաքական գործիչներին և շարքային քաղաքացիներին վրդովվեցրել է նոյեմբերի 9–ին Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը, որով նախատեսվում են զգալի տարածքային զիջումներ Ադրբեջանին։–0–
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ