ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են Շենգավիթ վարչական շրջանի դատարանի շենքի մոտ։
Այսօր նախատեսված է հերթական դատական նիստը սահմանադրական կարգի տապալման փաստով հարուցված քրեական գործի շրջանակում, որով մեղադրանք է առաջադրված Ռոբերտ Քոչարյանին։ 2008թ.–ի մարտի 1–2–ի զանգվածային անկարգությունների քննության շրջանակում այս գործով անցնում են նաև պաշտպանության նախին նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
Դատարանի մոտ հավաքված մարդկանց ձեռքում պաստառներ են` մեղադրական գրառումներով։ Նրանք պահանջում են բացահայտել «Մարտի 1»–ի իրական պատվիրատուներին։–0–