ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 22-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 753 նոր դեպք, կատարվել է 5588 թեստավորում, առողջացել է 2075 մարդ, մահացել է 16 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 416510 դեպք, որոնցից 394155 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12408 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8354 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2870459 թեստավորում:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում