435.71
4.38
404.37
+2
Եղանակը Երևանում
Հայ

«Մեդիա Պաշտպանն» անհանգստացած է «Հայելի» մամուլի ակումբի կատարված հարձակման կապակցությամբ

11:00
06 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն անհանգստություն է հայտնել շաբաթ օրը մի խումբ երիտասարդների կողմից «Հայելի» մամուլի ակումբի կատարված հարձակման կապակցությամբ։

Загружается новость ... "Лево"

Նախօրեին նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ նմանօրինակ դեպքերը և լրատականների նկատմամբ ճնշումները պետք է բացառվեն։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հույս է հայտնում, որ ՀՀ ոստիկանությունն արագ կարձագանքի և օրինական դաշտ կբերի գործողությունների հեղինակներին։

««Մեդիա Պաշտպանը» չի ցանկանում իրավական գնահատական տալ երիտասարդների գործողություններին, բայց նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արարքը խուլիգանական բնույթ ունի և կարող է պատժվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ կետով, այն է մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն», – նշվում է հայտարարության մեջ։

Загружается новость ... "Право"

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ սատար է կանգնելու խոսքի ազատությանը։ Նախաձեռնությունը պատրաստ է օրենքի շրջանակներում աջակցել «Հայելի» մամուլի ակումբին։ 

Մի խումբ երիտասարդներ շաբաթ օրը ցերեկը հարձակվել են «Հայելի» մամուլի ակումբի վրա, որի հիմնադիրն ու ղեկավարն Անժելա Թովմասյանն է։ 4 անձինք պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։

Անժելա Թովմասյանը տեղի ունեցածը որակել է խուլիգանություն, որին պետք է շատ արագ տրվի իրավական պատասխան։ Հայաստանի ժուռնալիստների միությունն իր հերթին խստորեն դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի դեմ տեղի ունեցած հարձակումը՝ կատարվածը գնահատելով որպես ոտնձգություն՝ ուղղված ազատ խոսքի դեմ։

Անժելա Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է։ Հոկտեմբերի 4–ին ԱԺ պատգամավորները գաղտնի քվեարկությամբ հավանություն տվեցին «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը, որը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը։ Խմբակցությունում կարծում են` քանի որ Թովմասյանը երկար ժամանակ եղել է նախկին իշխող ՀՀԿ կուսակցության անդամ և 2010թ.–ից զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ, ապա դա հարուցում է կասկածներ Թովմասյանի անաչառության հարցում։ Որպես երկրորդ պատճառ նշվում է այն, որ Թովմասյանն ազգակցական հարաբերություններ ունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հետ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը