431.27
5.71
396.02
+1
Եղանակը Երևանում
Հայ

Մեծ Պահք. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոն

13:23
27 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում փետրվարի 24-ից սկսվել է Մեծ պահքը, որը կտևի 49 օր և կավարտվի ապրիլի 12-ին՝ Սուրբ Հարության՝ Զատիկի տոնով: Այդ ժամանակահատվածում հավատացյալների համար որոշակի սահմանափակումներ և արգելքներ կան, որոնցից շատերը հայտնի չեն հասարակ մարդուն: Օրինակ, ինչ է կարելի կամ ինչ չի կարելի ուտել պահքի ժամանակ կամ ինչ արարքներից արժե զերծ մնալ:

Հոգևորն առաջնային է

Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը, պահքը սովորական մարդկանց գաղափար չէ, դա Աստծո պատվիրան է, որը գոյություն ունի բոլոր կրոններում և հավատալիքներում` որպես գենետիկ հիշողություն դրախտի և մաքրվելու հնարավորության մասին:

«Սա հոգևորի մաքրման կարևոր ժամանակաշրջան է, ձեր սիրտը և հոգին մաքրելու հնարավորություն, քանի որ Աստված չի նայի ուտելիքին և խմիչքին, այլ կանդրադառնա սրտին` որքանով է մարդ դարձել բարեպաշտ, կա՞ բարություն, հոգատարություն, անկեղծություն», - ասաց հոգևորականը:

Նա նշեց, որ այս ժամանակահատվածում շատ կարևոր է հետևել վարքին, աստվածաշնչյան պատվիրաններին ու չսահմանափակվել միայն սննդով և համարել, որ դրանով մարդը պահպանում է Պահքը:

«Պահքը դիետա չէ, նորաձևությանը հետևել չէ, այլ հոգևոր սխրագործություն է, որի նպատակն է մաքրել հոգին, միտքը և մարմինը», - ասաց նա ՝ հավելելով, որ հավատացյալների տարիքն ավելի է երիտասարդանում, իսկ գիտելիքն աճում է:

Ում չարժե Պահք պահել

Մեծ Պահքը մաքրվելու համար լավ ժամանակահատված է, բայց ինչպես նշում է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը, սննդակարգում նախատեսված սահմանափակումները ոչ բոլորի համար են օգտակար:

«Մեծ Պահքի ժամանակահատվածում նախատեսված սննդակարգն առաջին հերթին շատ առողջ մարդկանց համար է: Հետևաբար, եթե դուք ունեք անեմիա կամ աղեստամոքսային հիվանդություններ, ապա լավ կլինի զերծ մնալ պահքի սննդային ձևից և պահպանել դրա միայն հոգևոր բաղադրիչը»,- ասաց Աբովյանը:

Խորհուրդ չի տրվում Պահք պահել երեխաներին, հղիներին, առողջական խնդիր ունեցող ծերերին, իսկ դեղամիջոց ընդունելը սահմանափակում չէ Պահքի մեջ գտնվող մարդկանց համար:

Պահքը դիետա չէ, կարելի է և քաշ հավաքել

Պահքի շրջանում շատերը սահմանափակում են իրենց սննդի չափը՝ հույս ունենալով, որ կնիհարեն, ինչը, Աբովյանի խոսքով, շատ սխալ մոտեցում է:

«Խնդիրն այն է, որ Պահքի շրջանում մարդիկ օգտագործում են բուսական ծագման շատ մեծ քանակի սնունդ, որոնք նեկայացնում են բազմազան ածխաջրեր և ջերմային մշակման դեպքում բարձրացնում են գլիկեմիկ ցուցիչը` զգալիորեն ավելացնելով քաշ հավաքելու ու օրգանիզմում շաքարի մակարդակի բարձրացման հավանականությունը», – ասաց Աբովյանը։

Այս կապակցությամբ նա անհրաժեշտ համարեց շատ զգուշությամբ մոտենալ սննդակարգի և սնվելու հարցերին` չսահմանափակվելով միայն մթերքի մի տեսակով, այլ ապահովել բազմազանություն։ Պետք չէ վախենալ օգտագործել նաև հաց, որը թույլ կտա հագենալ։ Միաժամանակ պետք չէ չարաշահել հացը, քանի որ օգտագործելով միայն բուսական ծագման սնունդ ու փորձելով հագենալ` կարելի է կտրուկ ավելացնել քաշը։

Պահք առանց ավելորդությունների

Ինչպես նշեց տեր Շահե քահանա Հայրապետյանը, հայկական Պահքն, ի տարբերություն կաթոլիկ և ուղղափառ Պահքից, սննդակարգում չի ընդունում որևէ ավելորդություն։

«Եթե կաթոլիկները և ուղղափառները Պահքի շրջանում ունեն օրեր, երբ կարելի է օգտագործել ձու, ձուկ կամ կենդանական ծագման մթերք, ապա Հայ Առաքելական Եկեղեցու մոտ ամեն ինչ ավելի խիստ է. թույլատրվում է միայն բուսական սնունդ ողջ Պահքի ընթացքում», – ասաց Հայրապետյանը։

Ի՞նչ կարելի է ուտել

Դիետոլոգը Պահքի շրջանում խորհուրդ է տալիս ուտել ավելի շատ լոբազգիներ, հացահատիկային սնունդ և բանջարեղեն, այդ թվում` ջերմային մշակման։

Կարելի է օգտագործել նաև միրգ, ընդեղեն, չրեղեն, չչարաշահել չրեղենը շաքարավազի բարձր պարունակության պատճառով։ Կարելի է նաև ուտել շոկոլադ, սակայն ցանկալի է դառը, քանի որ այն ունի բացառապես բուսական բաղադրիչներ` կակաո, կակաոյի յուղ, ջուր, շաքարավազ։

Պսակադրությունը թույլատրվում է

Հոգևորականը նշեց, որ Պահքի շրջանում թույլատրվում է պսակադրությունը, բացառությամբ Պահքի վերջին Ավագ շաբաթվա։

«Ավելի վաղ եկեղեցին մերժում էր կատարել պսակադրության արարողակարգ Մեծ Պահքի շրջանում, ինչը, որոշ հոգևորականների կարծիքով, հանգեցնում էր մարդկանց բաժանման եկեղեցուց և եկեղեցական արժեքներից, քանի որ նրանք ամուսնանում էին, սկսում միասին ապրել, սակայն չէին պսակադրվում Աստծո առաջ», – նշեց Հայրապետյանը։

Այս խնդիրը լուծելու համար Ամենայն Հայոց Վազգեն Առաջին Կաթողիկոսը որոշեց կատարել պսակադրության արարողակարգ Պահքի շրջանում, բացառությամբ Ավագ շաբաթվա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:20
09 Փետրվարի 2023
Մեքսիկայի Սենատը ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
Մեքսիկայի Սենատը ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
12:16
09 Փետրվարի 2023
Դուրս եկե՛ք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը. Ալեն Սիմոնյանը` ընդդիմությանը (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընդդիմությանը հորդորել է դուրս գալ քաղաքական դաշտից՝ ճանապարհ բացելով նոր ընդդիմությանը. ՎԻԴԵՈ
10:53
09 Փետրվարի 2023
Երևանի «Ոսկու շուկա»–ի գործունեությունը դադարեցվել է
Երևանի «Ոսկու շուկա»–ն փակվել է
09:41
09 Փետրվարի 2023
Սիրիան երախտագիտություն է հայտնել Հայաստանին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար
Սիրիան երախտագիտություն է հայտնել Հայաստանին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար
19:37
08 Փետրվարի 2023
Ամերիաբանկն ամփոփեց Visa-ի հետ համատեղ արշավը. Հայտնի է Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի հաղթողը (ՎԻԴԵՈ)
Ամփոփվեց Ամերիաբանկի և Visa-ի համատեղ արշավը` նվիրված Google Pay-ի ու  Բանկի նոր` MyAmeria հավելվածի մեկնարկին. ՎԻԴԵՈ
16:22
08 Փետրվարի 2023
ԱԺ-ն համաձայնություն տվեց քրեական հետապնդում հարուցել Սեյրան Օհանյանի նկատմամբ
ԱԺ-ն համաձայնություն տվեց քրեական հետապնդում հարուցել Սեյրան Օհանյանի նկատմամբ
11:37
08 Փետրվարի 2023
Երևանում նոր ճանապարհներ կկառուցվեն. դրանք կբեռնաթափեն Մյասնիկյան պողոտան և Արմենակյան փողոցը (ՎԻԴԵՈ)
Կբեռնաթափվեն Մյասնիկյան պողոտան և Արմենակյան փողոցը. ՎԻԴԵՈ
23:40
07 Փետրվարի 2023
Այս պահին առաջնային խնդիրը կապված է սննդի հետ. Հայաստանը Սիրիա կուղարկի սնունդ, ինչպես նաև այլ տեսակի օգնություն
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադի հետ
21:27
07 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ ու հայտնել, որ հայ փրկարարները մեկնում են Թուրքիայի աղետի գոտի
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ ու հայտնել, որ հայ փրկարարները մեկնում են Թուրքիայի աղետի գոտի

21:19
07 Փետրվարի 2023
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
16:02
07 Փետրվարի 2023
Ամերիաբանկն ավելի քան 14 մլրդ դրամի բիզնես վարկ է տրամադրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում
Վերջին երկու տարում Ամերիաբանկը վերականգնվող էներգիայի ոլորտում կատարել է բիզնեսի ավելի քան 14 մլրդ դրամի վարկավորում
13:26
07 Փետրվարի 2023
«Մալաթիա»–ն այսօրվանից աշխատում է
«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից կրկին աշխատում է