Մայրաքաղաքում ժամակավորապես կդադարեցվի Հեռուստատեսային հեռարձակումը
25.11.2019,
12:37
Մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրում ժամակավորապես կդադարեցվի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրում ժամակավորապես կդադարեցվի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը։
Այս մասին հաղորդում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը։
«Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի վերանորոգման և կարգավորման աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 27–ին` ժամը 10.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես կանջատվեն Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նախարարությունից նաև հայտնում են. որ սույն աշխատանքների հետևանքով հեռուստատեսային ալիքների հեռարձակումը չի գործի նաև մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրում։–0–