Մասնավոր ուղևորափոխադրողի ներկրած ավտոբուսներն արդեն երթևեկում են Երևանում (ՖՈՏՈ)

27.12.2019, 00:08
Մասնավոր ուղևորափոխադրողի ներկրած ավտոբուսներն արդեն երթևեկում են Երևանում. ՖՈՏՈ
Մասնավոր ուղևորափոխադրողի ներկրած ավտոբուսներն արդեն երթևեկում են Երևանում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մասնավոր ուղևորափոխադրողի ներկրած ավտոբուսներն արդեն երթևեկում են Երևանի փողոցներում: 

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, Ավագանու նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է ,որ տրանսպորտային ցանցը սպասարկող շարժակազմի մրցույթները կբացվեն 2020 թվականի փետրվարին: Ակնկալվում է, որ նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը Երևանում կլինի արդեն 2020 թվականին: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Bus Voyage ընկերության նոր քաղաքային ավտոբուսներն արդեն Երևանում են և շուտով կլինեն երթուղում։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով, մասնավոր ընկերության ներկրած երկու քաղաքային ավտոբուսները կաշխատեն քաղաքապետարանի հետ համաձայնեցված երթուղիներում, դրանք քաղաքին կծառայեն մինչև նոր տրանսպորտային ցանցը ներդրվելը՝ միջանկյալ շրջանում: 

Նշենք, որ Bus Voyage–ի 12–մետրանոց ավտոբուսն ամռանը փորձնական երթուղի էր դուրս եկել Երևանի փողոցներում և պետք է գործեր երկու շաբաթվա ընթացքում: 

Ինչպես նշել էր ընկերության տնօրեն Հովհաննես Մանուկյանը, չնայած 100-դրամանոց ուղեվարձն ընկերության համար վնասով է, ընկերությունը մտադիր է ամռան արձակուրդային շրջանից հետո կրկին վերսկսել երթուղին` երևանցիների կարիքները բավարարելու նպատակով:–0–