Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի

24.11.2023, 10:15
Երևանի Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 25-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Արամի փողոցից մինչև Խորենացի խաչմերուկ հատվածի երթևեկությունը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Գերատեսչությունը պատճառվող անհարմարության համար հայցում է բնակիչների ներողամտությունը:-0-