Մարզահամերգային համալիրի մոտ բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 1.5 հա բուսածածկույթ

26.07.2019, 20:20
Մարզահամերգային համալիրի մոտ բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 1.5 հա բուսածածկույթ:
Մարզահամերգային համալիրի մոտ բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 1.5 հա բուսածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Մարզահամերգային համալիրի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հուլիսի 26-ին, ժամը 13:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում այրվում է բուսածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:27-ին, մարվել՝ 14:54-ին:

Այրվել է մոտ 1.5 հա բուսածածկույթ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:–0–