626.82
7.03
525.46
+7
Եղանակը Երևանում
Հայ

Մարուքյանը տեղեկացրել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին ու նշել վարչապետի ներկայացրած առաջարկը

20:04
29 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը լրագրողներին ներկայացրել է երեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները։

Այսօր ավելի վաղ Փաշինյանը հանդիպել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։

Մարուքյանը վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողներին նշել է, որ ներկայացրել է ԼՀԿ–ի դիրքորոշումը։

«Մենք առաջարկեցինք, որպեսզի վարչապետը հրաժարական տա, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձևավորվի ժամանակավոր կառավարություն այն ուժերից, որոնց միջև կա կոնսենսուս վարչապետի թեկնածուի հարցում, կառավարության կազմում ներառվեն մասնագետներ` մարդիկ, որոնք հաջողության են հասել իրենց ոլորտներում, որոնք կկայունացնեն երկրում տիրող անհանգիստ իրավիճակը, և մենք կպատրաստվենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդ ընթացքում, եթե անհրաժեշտություն լինի, հնարավոր է նաև Սահմանադրության փոփոխությունների քննարկում», – ասաց նա։

Մարուքյանի խոսքով, վարչապետն առաջարկեց, որպեսզի նա մնա պաշտոնում, «և այդպես գնանք խորհրդարանական ընտրություններին»։
«Մենք ասացինք, որ դեմ ենք դրանք և հաստատեցինք մեր դիրքորոշումը։ Ես կարող եմ ձևակերպել այսպես` ճգնաժամը շարունակվում է», – ասաց նա` պատասխանելով այն հարցին, թե չհաջողվե՞ց հասնել կոնսենսուսի։

Մարուքյանը նաև ընդգծեց, որ առանց «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների խորհրդարանը չի կարող լուծարվել։

«Դա նշանակում է, որ վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել որպես թեկնածու, ընտրվել, և խորհրդարանը չի լուծարվի», – ասաց նա։

Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միայն մեկ մեխանիզմ` վարչապետը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ չի ընտրում վարչապետ, ինչից հետո համարվում է լուծարված` իրավունքի ուժով, և նշանակվում են արտահերթ ընտրություններ։

Դեկտեմբերի 25–ին Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է հեռանալ վարչապետի պաշտոնից և հրավիրել է շահագրգիռ քաղաքական ուժերին` քննարկելու 2021թ.–ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Մարտի 2021
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է առատ ձյուն, բուք, Երևանում ջերմաստիճանը կնվազի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է առատ ձյուն, բուք, Երևանում ջերմաստիճանը կնվազի
18:31
07 Մարտի 2021
ՀՐԱՏԱՊ. ադրբեջանցիները մեքենայով շրջում են Կապանում և նկարում շենքերն ու մարդկանց, ԱԱԾ–ն պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
ՀՐԱՏԱՊ. ադրբեջանցիները մեքենայով շրջում են Կապանում և նկարում շենքերն ու մարդկանց, ԱԱԾ–ն պարզաբանում է. ՎԻԴԵՈ
15:26
07 Մարտի 2021
ՀՀ նախագահը Վահրամ Բաղդասարյանի հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիները
Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի հրավերով
23:50
06 Մարտի 2021
ՇԱՏ ՀՈՒԶԻՉ.քաղաքացիները չկարողացան զսպել հույզերը ընդդիմության ցույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
ՇԱՏ ՀՈՒԶԻՉ.քաղաքացիները չկարողացան զսպել հույզերը ընդդիմության ցույցի ժամանակ. ՎԻԴԵՈ
18:27
06 Մարտի 2021
Իշխան Սաղաթելյան. Հայաստանում հաստատվել է մեկ մարդու դիկտատուրա, որը կկոտրվի (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանում հիմա հաստատվել է «մեկ մարդու դիկտատուրա», որը կկոտրվի, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր ընդդիմության հանրահավաքի ժամանակ, ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:25
06 Մարտի 2021
Լավ նորություն աշխատող ուսանողների համար. առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսվարձը փոխհատուցել եկամտային հարկից (ՎԻԴԵՈ)
Լավ նորություն աշխատող ուսանողների համար. առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսվարձը փոխհատուցել եկամտային հարկից. ՎԻԴԵՈ
11:26
06 Մարտի 2021
Տարեսկզբից կորոնավիրուսի ամենամեծ թիվն է գրանցվել մեկ օրում, այս պահին բուժում է ստանում 5560 մարդ
Տարեսկզբից կորոնավիրուսի ամենամեծ թիվն է գրանցվել մեկ օրում, այս պահին բուժում է ստանում 5560 մարդ
23:08
05 Մարտի 2021
Կմիանա՞ Ծառուկյանը Փաշինյանին, ԱԱԾ-ն անվստահելի՞ է դարձել և Առուշ Առուշանյանի գաղտնի նպատակը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Կմիանա՞ Ծառուկյանը Փաշինյանին, ԱԱԾ-ն անվստահելի՞ է դարձել և Առուշ Առուշանյանի գաղտնի նպատակը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
21:28
05 Մարտի 2021
Սյունիքում և Գեղարքունիքում կան մարդկանց կյանքին սպառնացող իրական վտանգներ. Արման Թաթոյան (ՎԻԴԵՈ)
Սյունիքում և Գեղարքունիքում կան մարդկանց կյանքին սպառնացող իրական վտանգներ. Արման Թաթոյան. ՎԻԴԵՈ
21:25
05 Մարտի 2021
Նոր վրաններ` Բաղրամյան պողոտայում. ընդդիմության անժամկետ հանրահավաքը շարունակվում է (ՈւՂԻՂ)
Նոր վրաններ` Բաղրամյան պողոտայում. ընդդիմության անժամկետ հանրահավաքը շարունակվում է. ՈւՂԻՂ
19:33
05 Մարտի 2021
Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին ՎՏԲ–Հայաստանի Բանկի կողմից
ՎՏԲ-Հայաստան Բանկը Կանանց միջազգային օրվա տոնի նախօրեին հայտարարում է ակցիա
18:39
05 Մարտի 2021
Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց
Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց