Մարուքյանը ժամանակավրեպ է համարում Փաշինյանի հետ հուշագիր կնքելու իրենց առաջարկը (ՎԻԴԵՈ)

10.03.2021, 18:05
Մարուքյանը ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո ժամանակավրեպ է համարում Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկանցելու վերաբերյալ իրենց առաջարկը. ՎԻԴԵՈ
Մարուքյանը ժամանակավրեպ է համարում Փաշինյանի հետ հուշագիր կնքելու իրենց առաջարկը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո ժամանակավրեպ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկանցելու վերաբերյալ իրենց առաջարկը:

Загружается новость ... "Лево"

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանը հայտնել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Մենք դրսևորել ենք բարի կամքի քայլ, ճգնաժամից լուծում ենք առաջարկել, ինչը մերժվել է: Այս պահին այևս մեր առաջարկությունը ժամանակավրեպ է», – ասել է Մարուքյանը:

Կուսակցության ղեկավարը նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցն, այնուամենայնիվ, մնում է իրենց օրակարգում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր արտահերթ ընտրություններ անկացնելու հուշագիր ստորագրել այն դեպքում, եթե Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը չի ազատվի պաշտոնից:–0–